Արարատ Միրզոյանը պարզաբանեց Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր հայտարարությունները
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտություն մեկ տարի առաջ չի տեսել, սակայն այժմ դրա համար բավարար հիմքեր ունի: Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը:
«Մեկ տարի առաջ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չէր տեսել այդպիսի անհրաժեշտություն, ըստ այդմ, այդպես է արտահայտվել: Այժմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեսնում է այդ հիմքերը, և, ըստ այդմ, խոսում է այդ մասին»,- ասաց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը կանխատեսումներ չարեց, թե ինչ ճակատագիր կունենա որոշման նախագիծը և հորդորեց սպասել դեպքերի ընթացքին:
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Խմբակցությունը նախագիծը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
2018թ. հուլիսի 5-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն