Երևանում բախվել են Honda Elysion-ն ու Volkswagen Golf-ը. 10 վիրավորներից 3-ը երեխաներ են
Արտակարգ Պատահար
յսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հասրաթյան փողոցում Ճակատ-ճակատի բախվել են Honda Elysion մակնիշի 02 MP 101 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 DZ 563 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեծահասակները Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, երեխաներն էլ՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր ոչ միայն ավտոմեքենաներից են դուրս բերել նրանց, այլ նաև 9 հոգու իրենց անձնական օգտագործման մեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ մեկ հոգու հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան: Այդ մասին ասում էին վիրավոներին օգնության ձեռք մեկնած քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն