Վլադիկավկազում խանդոտ տղամարդը դանակահարել է նախկին կնոջը (տեսանյութ)
Տեսանյութեր
Վլադիկավկազում անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է զույգը հարաբերություններ պարզում գեղեցկության սրահում, գրում է Life.ru-ն:
Տեսանյութում երևում է, թե ինպես է 31-ամյա Տեխովը նախկին կնոջից խլում հեռախոսը, ապա գրպանից հանում է դանակը և հարձակվում 22-ամյա կնոջ վրա, ով աշխատում է այդ սրահում: Վերջինս փորձում է խլել դանակը, բայց տղամարդն ավելի ուժեղ է գտնվում և հարվածներ է հասցնում նրան, այդ թվում՝ գլխի և պարանոցի շրջանում:
Ականատեսներն անմիջապես շտապօգնություն են կանչել: Կինը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Տեխովը փախուստի է դիմել:
Իրավապահ մարմինները Տեխովի նկատմամաբ հետախուզում են հայտարարել, սակայն ավելի ուշ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Պարզվել է, որ տղամարդը նախկինում մի քանի անգամ դատված է եղել թմրանյութերի շրջանառության և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)