Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումը Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհ ՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ «Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը 

Հայ ժողովուրդն իր անկախությանը գնաց հիմնարար, ավելի ամուր ճանապարհով՝ հանրաքվեով. Արամ Մանուկյան

Քաղաքական
Հայաստանի անկախության հռչակագիրն ընթերցած, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանն իր անկախացման գործընթացով տարբերվեց հետխորհրդային բոլոր պետություններից: Հայաստանն իր անկախությանը հասավ ավելի ամուր, հիմնարար, իրավաբանական ճանապարհով՝ հանրաքվեով, ժողովրդի, բոլորի մասնակցությամբ: Մանուկյանն այս մասին խոսեց Գյումրիում լրագրողների հետ զրույցում:
 
«Անկախությունը ճանապարհ է դեպի ազատություն: Երջանիկ են այն ժողովուրդները, որոնք բոլորի մասնակցությամբ են դառնում ազատ, այդ առումով մենք երջանիկ ենք, տարբերվում ենք հետխորհրդային բոլոր երկրներից: Միայն Հայաստանը հանրաքվե արեց, մենք կարող էինք օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով բավարարվել, Գերագույն խորհուրդն արդեն հռչակել էր անկախության գործընթացը, բայց մենք գնացինք, հիմնարար, ավելի երկար, իրավաբանական, ավելի ամուր ճանապարհով՝ հանրաքվե արեցինք: Պատմության մեջ միակ դեպքը, երբ ամբողջ ժողովուրդը կերտեց իր ապագան, իր ճակատագիրը: 2 մլն 42 հազար մարդ՝ գրագետ հասուն քաղաքացի եկավ իր երկրի ճակատագրի համար որոշում կայացրեց: Այս առումով հայ ժողովուրդն այն քիչ ազգերից է, որ իր քաղաքացիների միջոցով որոշեց իր ճակատագիրը»,-ասաց Մանուկյանը:
 
Մանուկյանը նկատեց՝ ինքը տարվա մեջ երկու անգամ է հարցազրույց տալիս, մեկը՝ օգոստոսին 23-ին, երբ կարդացել է հռչակագիրը և սեպտեմբերի 21-ին, երբ կարդացել է Գերագույն խորհրդի որոշումը: Արդեն 56 անգամ Մանուկյանը փորձում է տարբեր կերպ ներկայացնել, թե ինչ է զգացել: «Ցանկանում եմ մի 30 տարի էլ ներկայացնել, թե ինչ եմ զգացել այդ ժամանակ. Հպարտություն, պարտք, ոգեղեն լից, որովհետև ես իրականացրել եմ իմ բոլոր զոհված ընկերների, իմ նախնիների երազանքը: 600 տարի պայքար են տվել, որ հասնեն անկախության ու չեն հասել: Եվ դու հասարակ մի մարդ այդ բախտին ես արժանացել, ինչ զգացում պիտի ունենաս: Բառերն աղքատ են ներկայացնելու համար այն, ինչ դու զգում ես»,-ասաց Մանուկյանը:
 
Մանուկյանը նկատեց՝ անկախությունը հոգեբանական հարց է, եթե մարդը ներսից ազատագրվեց, դրսից խնդիր չունի: «Այն պահին, երբ ինքը զգաց, որ կարող է առանց հովանավոր, առանց տեր ապրել, ուրեմն ինքն ազատ է: Եվ անշուշտ հայ ժողովուրդն ունի իր մեջ այդ կրակը, ոգին: Եվ ոչ միայն հայերը, Աստված բոլոր ազգերի և մարդկանց հոգում դրել է ազատության կրակը»,-ասաց Մանուկյանը:
 
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ
Ամենադիտված