Հասան Ռոհանին Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման կոչ է արել
Քաղաքական
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի Անկախության օրվա առիթով առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ռոհանին կոչ է արել ընդլայնել Թեհրանի եւ Երևանի միջև փոխադարձ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ վաղեմի հարաբերությունները հետագայում եւս կխորանան բոլոր ոլորտներում, հայտնում է Fars գործակալությունը:
Իրանի նախագահը հաջողություն է ցանկացել Հայաստանի նախագահին և բարգավաճում ժողովրդին ու երկրի կառավարությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն