Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Պաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան 

Արմեն Սարգսյանը Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Քաղաքական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։

Գյումրիի «Սև բերդ» կոչվող ամրոցում Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների ու հյուրերի հետ ներկա են գտնվել «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը։ Նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել 13 մրցանակակիրներից մեկին։

Շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է․ «Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել վարչապետին նախ և առաջ այս հոյակապ գաղափարի, դրա իրականացման և այն փաստի համար, որ բոլորս այսօր հավաքվել ենք այստեղ՝ Գյումրիում ու պատվում ենք մեր այսօրվա հերոսներին»։

Մրցանակաբաշխության անվանման հետ կապված հիշելով իր դպրոցական տարիները՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Ուզում եմ խոսել իմ 8-րդ դասարանի մասին: Սրանից մի քանի տասնյակ տարի առաջ ռուսաց լեզվի և գրականության դասի ընթացքում, քանի որ Լերմոնտով էինք անցնում, առաջարկվեց գրել «Մեր ժամանակների հերոսը» վերնագրով շարադրություն: Ես գրեցի շարադրությունը, բայց չհանձնեցի, որովհետև շատ անկեղծ էի գրել:

Տասնյակ տարիներ հետո՝ հիմա, ուզում եմ պատմել, թե ինչ էի գրել: Ես գրել էի, որ իմ ժամանակների հերոսն իմ հայրն ու իմ մայրն են, և նրանց հազարավոր ընկերները ու տասնյակ հազարավոր ուրիշ հայեր, ովքեր 1946-1948 թվականներին պատերազմից հետո վերադարձան ավերված Հայաստան: Երկիրն աղետալի վիճակում էր: Նրանք վերադարձան Հայաստան՝ առանց վախենալու, իմ հայրիկի, մայրիկի սերունդը, 1946-47 թթ․ հայրենադարձության սերունդը, որոնք եկան, բնակվեցին այստեղ՝ Գյումրիում և ստեղծեցին մեծ արվեստ, արդյունաբերություն, մշակույթ, գիտություն: Իմ խորին շնորհակալությունը ուզում եմ հայտնել նաև նրանց և նաև կոչ անել մեր բոլոր հայերին՝ վերադարձեք հայրենիք: Ժամանակն է տուն գալու:

Իսկապես շնորհակալ եմ հայրիկիս և նրա ընկերներին, որովհետև փոքր տարիքից՝ 5 տարեկանից ինձ իրենց հետ տանում էին հանրապետության տարբեր շրջաններ՝ մինչև Արցախ, և փոքր տարիքից ծանոթացնում մեր ճարտարապետությանն ու բնությանը:

Գյումրի եմ եկել հենց այդ տարիքից՝ 5 տարեկանից: Առաջին անգամ Սև բերդը, Ձիթողցոնց տունը և Չերքեզի ձորն այդ ժամանակ եմ տեսել: Մտածելով այսօրվա մեր ժամանակի հերոսների մասին՝ ինձ համար մեկ ուրիշ հերոս էլ ունեմ: Այդ հերոսը Գյումրին է և գյումրեցին, որ համբերատար 30 տարի սպասել է այս օրվան: Կորցնելով իր քաղաքի, իր բնակչության կեսը, հասկանալով, որ մեր ժողովուրդը պայքարի է դուրս եկել, և իր ժամանակը չէ, արժանապատվությամբ կրել է իր դժվարությունը:

Ժամանակը եկել է, և ես կարծում եմ, պարոն վարչապետ, այսօր առաջին օրն է Գյումրու և գյումրեցու ապագայի, նոր, ազատ և ստեղծագործ կյանքի: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ կառավարությանն այն որոշման համար, որ Անկախության օրը պետք է տոնվի Գյումրիում: Ուրախ եմ, որ մեր ժամանակի այսօրվա հերոսները մի տեղից չեն, որովհետև մեր հայրենիքը միայն Երևանը չէ: Գյումրին, Գորիսը, Վանաձորից մինչև Իջևան, Արցախ, ամեն տեղ է:

Ես չգիտեմ, թե իմ հերոսը որտեղից կլինի, բայց վստահ եմ, որ նա հայ է, հայաստանցի է, իր երկրի և ժողովրդին նվիրված և ազատ, անկախ, ամուր մի կին է կամ տղամարդ, որ նվիրված է իր հայրենիքին»:

Մրցանակաբաշխության ծրարը բացելուց հետո նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել հաղթողներից մեկին՝ մարգահովիտցի փայտագործ Սամվել Գասպարյանին։ Խոսելով մրցանակակիրների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ նրանցից յուրաքանչյուրն իսկապես հերոս է իր գործունեությամբ: «Տարբեր մարդիկ են, բայց նրանցից յուրաքանչյուրն իր գործի վարպետ է և շատ խորն անձնավորություն: Ուրախ էի տեսնել, որ մեր այսօրվա հերոսների մեջ կային նաև հայրենադարձներ»,-ասել է նա: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունն ավանդույթ կդառնա։

Գյումրիում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մասնակցել են նաև Անկախության տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անուններըԱնակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուReuters. Իրանը մերժում է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման Օմանի ծրագիրըՄԱԿ-ի փորձագետները հաստատել են՝ Reuters-ի հետաքննության մեջ հիշատակված Boeing ինքնաթիռները զենք են տեղափոխել Սուդանի ԱԱՕ-ինՌուսական ավիաընկերությունը կրկին սկսել է զեղչերով ավիատոմսերի վաճառքըՈւրուգվայում 22-ամյա ֆուտբոլիստը հանկարծամահ է եղելՔննությամբ պարզվել է՝ «հանկարծամահություն» ներկայացված դեպքը սպանություն է․ կասկածյալը կալանավորվել է
Ամենադիտված