Ռիբինսկում անչափահաս տղան կամրջի տակ գտել է մոր այլանդակված դիակը
Այլ
Ռիբինսկի շրջանում անչափահաս տղան հայտնաբերել է իր մոր այլանդակված մարմինը: Այս մասին հայտնում է 76.ru-ն:
Նախօրդ օրը կինը իր քրոջ հետ եղել է սրճարանում: Գիշերը նա անսպասելիորեն լքել է շինությունը առանց սպասելու իր քրոջը: Առավոտյան կնոջ դիակը կամրջի տակ հայտնաբերել է որդին: Զոհը եղել է ամբողջովին մերկ՝ վրան գցած վերարկուով: Կնոջ դեմքն այնքան այլանդակված է եղել, որ նրան հողարկավորել են փակ դագաղում՝ չցանկանալով, որ մայրը տեսնի նրան այդպիսի վիճակում:
РЕН ТВ-ի տվյալներով՝ կինն ապրել է երեք երեխաների և իր մոր հետ: Երեխաների հայրը մահացած է:
Այժմ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն