Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մալթայի բարեկամ ժողովրդին՝ Մալթայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն