Պաշտոնական Երևանը պարտավոր է պաշտոնական Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ. Դավիթ Բաբայան
Քաղաքական
Պաշտոնական Երեւանը պարտավոր է պաշտոնական Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը
«Ցանկացած նորմալ երկրում պիտի լինեն տարբեր կարծիքներ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք թշնամի, մենք իրավունք չունենք եւ որեւէ մեկը իրավունք չունի, ով ուզում է լինի, ինչ պաշտոն ուզում է զբաղեցնի, սա իրենց քմահաճույքը չէ։
Ղարաբաղում այսպիսի ասացվածք կա՝ «ապորդ տունը չի», այսինքն հոր տունը չի սա։ Բոլորը պետք է այնպես անեն, որ միասնականություն լինի։ Պաշտոնական Երեւանը պարտավոր է պաշտոնական Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ։ Նույնը պաշտոնական Ստեփանակերտը պարտավոր է պաշտոնական Երեւանի հետ ունենալ նորմալ հարաբերություններ։ Սկզբունքային անհամաձայնություն Արցախի ապագայի վերաբերյալ չկա»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն