Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Պաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում» Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ Մակունցը Գոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ավարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունը «Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասին Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անունները 

Վարչապետը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի փոխնահանգապետի հետ

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այցը մեկնարկել է Լոս Անջելես քաղաքից։

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ 

Վարչապետի առաջին հանդիպումը Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ էր։ Տիկին Կունալակիսը  ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ և, կարևորելով այցի մեկնարկը Կալիֆորնիա նահանգից, նշել, որ այն կնպաստի Հայաստան-Կալիֆորնիա գործընկերության զարգացմանը։ Կալիֆորնիայի փոխնահանգապետը, օգտվելով առիթից, շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակի և Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով առաջնորդելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ աշխարհում ժողովրդավարության այսօրվա մարտահրավերների պարագայում թավշյա հեղափոխությունը ժողովրդավարության վառ վկայություն է և օրինակ։ 

Շնորհակալություն հայտնելով Կալիֆորնիայի փոխնահանգապետին ջերմ ընդունելության և գնահատականների համար՝ վարչապետը նշել է, որ ուրախ է գտնվել Կալիֆորնիայում, որտեղ ապրում և արարում է հայկական սփյուռքի ամենամեծաթիվ համայնքներից մեկը։ «Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր ժողովրդավարությունը տնտեսապես, և համագործակցությունը մեր ժողովրդավար գործընկերների, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնպաստի մեր նպատակների իրականացմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։  Հայաստանի վարչապետի խոսքով՝ Կալիֆորնիան ԱՄՆ առավել նորարարական տնտեսություն ունեցող նահանգներից է, տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումների առումով համաշխարհային առաջատար դիրքեր է զբաղեցնում, և Հայաստանը՝ որպես տեխնոլոգիաների ոլորտը առաջնահերթությունը սահմանած երկիր, մեծապես կարևորում է Կալիֆորնիայի հետ համագործակցության խորացումը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Նյու Յորքում Կալիֆորնիայի նահանգապետի հետ նախատեսվող հանդիպումը, որի շրջանակում համաձայնագրի, ինչպես նաև ԱՄՆ այցի ընթացքում նախատեսվող մյուս փաստաթղթերի ստորագրումը լավ հիմք են հայ-ամերիկյան գործընկերությունը խորացնելու համար։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել վարչապետի՝ Սիլիկոնյան հովիտ նախատեսվող այցի, ժողովրդավարության զարգացման, Հայաստանի տնտեսական առաջընթացի, տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։ Կալիֆորնիայի փոխնահանգապետը նշել է, որ վերջերս այցելել է Հայաստան, եղել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում և տպավորված է իր այցելության արդյունքներով։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Թումոն Հայաստանի բրենդն է, որը տարածվելու է ամբողջ աշխարհում. վերջերս Թումո կենտրոն է բացվել Փարիզում, նախատեսվում է նաև Մոսկվայում, Բեռլինում և այլ քաղաքներում։

 

Հայաստանի վարչապետը նաև երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար։ 

***

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լոս Անջելես մարզի կառավարիչ Քեթրին Բարգերի, նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քեթրին Բարգերը և  Էնթոնի Պորտանտինոն ողջունել են Հայաստանի վարչապետի այցը Կալիֆորնիա և Լոս Անջելես, որը լավ հնարավորություն է համագործակցության խորացնման հեռանկարները քննարկելու համար։ Նրանք ընդգծել են՝ Լոս Անջելեսի հայ համայնքը կարևոր դերակատարություն ունի տեղի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում, և քաղաքային իշխանությունները հետաքրքրված են Հայաստանի հետ գործընկերությունը սերտացնելու հարցում։

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո բռնել է ժողովրդավարությամբ առաջ շարժվելու, բարեփոխումներ իրականացնելու ուղին, և այս առումով ԱՄՆ-ի՝ որպես ժողովրդավարության առաջամարտիկ երկրներից մեկի փորձը, աջակցությունն այդ բարեփոխումներին մեծ կարևորություն ունի։

 

Քաղաքային խորհրդի անդամները ողջունել են Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին Լոս Անջելեսի քաղաքապետարանում և նշել, որ պատրաստակամ են կիսվել փորձով, աջակցել Հայաստանին ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Վարչապետը նաև շրջայց է կատարել Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքում, ծանոթացել շենքի ճարտարապետությանը և պատմությանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անուններըԱնակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուReuters. Իրանը մերժում է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման Օմանի ծրագիրըՄԱԿ-ի փորձագետները հաստատել են՝ Reuters-ի հետաքննության մեջ հիշատակված Boeing ինքնաթիռները զենք են տեղափոխել Սուդանի ԱԱՕ-ինՌուսական ավիաընկերությունը կրկին սկսել է զեղչերով ավիատոմսերի վաճառքըՈւրուգվայում 22-ամյա ֆուտբոլիստը հանկարծամահ է եղելՔննությամբ պարզվել է՝ «հանկարծամահություն» ներկայացված դեպքը սպանություն է․ կասկածյալը կալանավորվել էԼեհաստանը Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում Ձերբակալվել է Արա Նախշքարյանը. Թեհրանը Կիևին սպառնացել է ռազմական պատասխանովՕգտատերերին կոչ են արել ժամանակավորապես չկատարել ֆինանսական գործարքներ Telegram-ումԶելենսկին Թրամփին խնդրել է Patriot հրթիռների «ձմեռային փաթեթ»Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի վրա առանց ԱՄՆ-ի խնդրանքիԳագիկ Սուրենյան․ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 26-ինԴատախազությունը Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք և միլիարդավոր դրամի ակտիվներNew York Times․ ԱՄՆ օդանավակայաններում սկսել են ձերբակալել ժամկետանց վիզա ունեցող օտարերկրացիներինԿեյկո Ֆուջիմորին ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնըԽարդախության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ում 41-ամյա տղամարդը փորձել է կեղծ ոսկյա զարդեր իրացնելԳագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույքՄԱԿ-ը զգուշացրել է, որ աշխարհը կարող է բախվել ՄԻԱՎ-ի նոր համաճարակիՌուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համարՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվելԿյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-իԴանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելԴավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկՎերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազություն
Ամենադիտված