ԼՀԿ-ն նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստում տնտեսավարողներին 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդները պետությանը վերադարձնելու նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: Քվեարկությունից առաջ այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով պետությունը նախատեսում է 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտավորությունը վերադարձնել 2835 հարկ վճարողի: Առաջարկվող փոփոխությամբ հետ կվերադարձվեն նաև հին դեբետային գումարները, հետվերադարձը կիրականացվի երեք ընթացակարգով:
Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում խիստ կարևոր էր համարել և հորդորել էր ներկայացնել այդ տնտեսավարողների ցանկը՝ հայտնելով որոշակի մտահոգություններ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն