ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) 

Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ

Հասարակություն
Մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որտեղ նշված է, թե Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն։
 
«Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև նկարգրված դեպքերում ՀՀ ոստիկանությունն անհամաչափ միջոցներ է կիրառել և շարունակում է կիրառել Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող Ջերմուկի բնակիչների նկատմամբ, ինչը տարբերվում է այլ համանման դեպքերում՝ ենթադրաբար իրավախախտում թույլ տված քաղաքացիների նկատմամբ կիրառվող միջոցների պրակտիկայից և կարող է որակվել որպես քաղաքական հետապնդում:
 
2019թ. օգոստոսի 25-ին Գնդեվազ գյուղում ծեծկռտուքի և հայհոյանքների համար խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է երեք անձ, որոնց նկատմամբ 2 ամիս կալանք կիրառելու որոշում է կայացվել: Անձանցից երկուսը Ամուլսարի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցող Ջերմուկի բնակիչներ են։ Ուսումնասիրելով վերջին 1.5 տարվա ընթացքում նմանատիպ այլ գործերը՝ պարզում ենք, որ խուլիգանության հոդվածով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերից ընդամենը 3-ի դեպքում է, որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։ ա) Կոտայքի մարզում ոստիկանական բաժնի վրա հարձակման եղանակով կատարված խուլիգանության գործով։ բ) Հեղափոխության օրերին Քեթրինի Միհրանի համհարզների կողմից Ռուբինյանց փողոցում մարդկանց վրա մահակներով հարձակման գործով (որն, ի դեպ, երկու շաբաթ անց փոխարինվեց գրավով)։ գ) Իր հանրային վտանգավորությամբ մյուսներին զիջող Գնդևազում տեղի ունեցած միջադեպի գործով։
 
Ի դեպ, գործը բացառիկ է նաև այն առումով, որ խմբի կողմից խուլիգանության, այդ թվում նույնիսկ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք հասցնելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ու շատ ավելի ծանր դեպքերում, նույնիսկ մինչև հեղափոխությունը, չի գտնվում գեթ մեկ գործ, որով խմբի բոլոր անդամները կալանավորված լինեն։
 
 
2019թ. հուլիսի 13-ին, երբ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը փորձում էր Լիդիան ընկերության մասնագետների ուղեկցությամբ և Լիդիան ընկերության ավտոմեքենաներով մտնել Ամուլսարի ծրագրի տարածք և քաղաքացիներն արգելափակեցին նրանց մուտքը, ոստիկանությունը բռնությամբ բերման ենթարկեց երկու եղբայրների՝ Արթուր և Սոսո Խաչատրյաններին, որոնցից մեկի ոտքը հոդախախտ էր եղել ոստիկանության բռնությունների արդյունքում: Երկու եղբայրներին 50.000-ական դրամի վարչական տուգանք է նշանակվել, չնայած նրանք որևէ այլ բան չէին անում, քան այդտեղ գտնվող մյուս քաղաքացիները, չէին դրսևորում ագրեսիվ կամ բռնի վարք: Անհամաչափ բռնություն գործադրելու և քաղաքացիներից մեկի ոտքը դուրս գցելու համար որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նույն օրը ոստիկանները խաղաղ ցուցարարներից երկու այլ անձի բերման ենթարկելու համար ձեռնաշղթաներ են հագցրել, ինչը նույնպես անհամաչափ միջոց էր անցկացվող խաղաղ հավաքի և տվյալ անձանց՝ բացարձակապես ոչ-բռնի վարքի պայմաններում:
 
2019թ. հունիսի 21-ի գիշերը, Ջերմուկի երկու քաղաքացի, որոնք ընդգրկված են եղել նաև Ամուլսարի պաշտպանության շարժման մեջ, ծեծկռտուքի մեջ են ներգրավվել իրենց համաքաղաքացիների հետ: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով և նրա նկատմամբ կիրառվել է կալանք:
Մեկ տարի առաջ, 2018թ. օգոստոսի 27-ին Լիդիան Արմենիա ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները, ամբողջովին սխալ ներկայացնելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքները, փորձում էին ներխուժել հանքավայրի տարածք և վերսկսել աշխատանքները, հանդիպեցին Ջերմուկ համայնքի բնակիչների և Հայաստանից ու արտերկրից նրանց սատարելու եկած հարյուրավոր այլ անձանց դիմադրությանը: Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցներն այդ օրը կիրառել են սադրիչ գործողություններ, քարեր են շպրտել ցուցարարների ուղղությամբ և գազ են փչել նրանց վրա (ինչպես նաև ոստիկանների) դեմքին, ինչի մասին կան վկայություններ և տեսանյութեր:
 
Այնուամենայնիվ, ոստիկանությունը, հիմնվելով Լիդիանի երկու աշխատակցի ցուցմունքի վրա, քրեական գործ է հարուցել միայն Ջերմուկ քաղաքի բնակիչներ և Ամուլսարի պահապաններ Արթուր Գրիգորյանի և Արտաշես Խաչատրյանի նկատմամբ՝ ընդ որում, անհասկանալի պատճառներով այդ գործը միացնելով նախորդ կետում նկարագրված գործին, որը տեղի էր ունեցել շուրջ մեկ տարվա տարբերությամբ, միմյանցից լիովին տարբեր հանգամանքներում և լիովին տարբեր անձանց ներգրավմամբ:
 
Պատշաճ քննություն չի տարվել մարդկանց, այդ թվում՝ ծառայողական հրամաններ կատարող ոստիկանների առողջությանը վնաս հասցրած գազ փչողների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու, բռնությամբ մարդկանց պատնեշը ճեղքելու և դեպի Ամուլսար ճանապարհը բացելու կոչեր անողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Սույն փաստերի շարադրմամբ հայտարարում ենք, որ այս ամենը հիմք է տալիս խոսելու ազատ հավաքների իրավունքների իրավունքի կոպիտ խախտումների, անհամաչափ պատժիչ գործողությունների և ընտրովի արդարադատության մասին, ինչը լի է լրջագույն հետևանքներով թե՛ իրավապահ համակարգի, թե՛ ՀՀ-ում ժողովրդավարության կայացման համար։
 
Մենք, ներքոստորագրյալներս, իրավապահ համակարգի ատյաններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները, դրսևորել ոչ-խտրական վերաբերմունք Ամուլսարի պայքարում ներգրավված քաղաքացիների նկատմամբ:
 
1-ին և 3-րդ կետերին վերաբերող դեպքերով պահանջում ենք վերացնել կալանքի մասին որոշումները:
2-րդ կետերին վերաբերող դեպքերով՝ դադարեցնել վարչական հետապնդումը և պատժել անհիմն բռնություն գործադրած ոստիկաններին:
4-րդ կետի դեպքով՝ դադարեցնել քրեական հետապնդումը»,-նշված է հայտարարության մեջ, որը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
 
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
 
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
 
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների
 
Կանանց իրավունքների տուն
 
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 
Նարե Հովհաննիսյան, իրավապաշտպան
 
«Սոցիոսկոպ» հասարակական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ
 
«Վելես» իրավապաշտպան ՀԿ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը
Ամենադիտված