Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհ ՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ «Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին 

Սփյուռքի ներդրողը պետք է մտածի Հայաստանում շահույթ ստանալու մասին. Փաշինյան

Քաղաքական

Հայաստանի տնտեսության զարգացման ներկայի տեմպերը վկայում են տնտեսական թռիչքի հնարավորության մասին: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած հանրահավաքի ընթացքում: «Այս վճռական պահին ես հույս ունեմ, որ  Սփյուռքը, հատկապես Սփյուռքի երիտասարդությունը, երիտասարդ գործարարները, startup-եր ստեղծող մեր հայրենակիցներն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Հայաստանի վրա և իրենց գործունեությամբ կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն՝ իրենց նախնիների և իրենց հայրենիք»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ Անկախության տոնին Գյումրիում իրականացված աննախադեպ մրցանակաբաշխությունը՝ «Մեր ժամանակի հերոսը», ցույց է տալիս, որ Հայաստանում  կա հնարավորություն, որ մարդն իր ազնիվ աշխատանքով վաստակի իր հացը: «Նոր ժամանակներն աշխատանքի, արարման, ստեղծագործելու ժամանակներն են, որ մենք մեր հույսը դնում ենք հայ ժողովրդի աշխատասիրության, տաղանդի վրա, որտեղ հայ ժողովրդի բարեկեցությունն ամեն օրվա հետ մեծանում է, բազմապատկվում է, կրկնապատկվում է: Եվ գիտե՞ք, սա ընդամենը միֆ չէ»,-նշեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2000-ականների սկզբին Հայաստանի ճանապարհային ցանցը վերանորոգվեց Քըրք Քըրքորյանի նվիրաբերությունների շնորհիվ: Եվ այն ժամանակներում Հայաստանն իրոք գուցե ի վիճակի չէր հոգալ սեփական ճանապարհների և ենթակառուցվածքների որակը: «Բայց ես ուզում եմ ասել, որ հեղափոխությունից հետո մեկ տարի անց՝ այսօր, Հայաստանի կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր Հայաստանի Հանրապետությունում, որքան իրականացրել է «Լինս»-ի հիմնադրամը: Մենք առաջիկա տարիներին Հայաստանում նորոգելու ենք հազարավոր կիլոմետրերի ճանապարհներ, նորոգելու ենք դպրոցներ, կառուցելու ենք մանկապարտեզներ: Բայց սա չի նշանակում, որ սփյուռքն անելիք չունի, հակառակը, ես ուզում եմ ասել, որ եկել է ժամանակը, որ սփյուռքի ներդրողները ևս մի քայլ անեն և մտածեն Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ներդրումներ անելու, Հայաստանում շահույթ ստանալու, Հայաստանում հարստանալու և Հայաստանը հարստացնելու մասին»,-ավելացրեց ՀՀ վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ Սփյուռքը կկանգնի Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության կողքին. «Այսօրը հենց դա է նշանավորելու. այն սփյուռքը, որն աջակցել է Հայաստանին հասնելու այս կետին, երբ մենք մեր ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում իրավունք ունենք համարվելու աշխարհում ժողովրդավարության լիդերներից մեկը, հույս ունենք, որ ինչպես Սփյուռքը կանգնեց Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հեղափոխության կողքին, այնպես էլ Սփյուռքը կկանգնի Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության կողքին: Եվ ես ուզում եմ Սփյուռքի բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան, որովհետև այսօրվա Հայաստանում դուք չեք հանդիպի այն խոչընդոտներին, որոնք կային նախկինում: Հայաստանից արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան: Հայաստանում վերացված է մենաշնորհների և օլիգարխիայի իշխանությունը: Հայաստանում հաղթահարվում է ստվերային տնտեսությունը: Միջազգային բոլոր կազմակերպությունները Հայաստանի վերաբերյալ հանդես են գալիս ավելի ու ավելի լավատեսական տնտեսագիտական գնահատականներով՝ ավելի ու ավելի մեծացնելով տնտեսական աճի կանխատեսումները Հայաստանի վերաբերյալ»: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էր
Ամենադիտված