Նոր տարին պետք է բացառիկ շունչ ունենա Հայաստանում. Փաշինյանը Ամանորին սփյուռքահայերին հրավիրեց Երևան
Քաղաքական
Այս տարի Նոր տարին պետք է բացառիկ շունչ և մթնոլորտ ունենա Հայաստանում և Երևանում: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած հանրահավաքի ընթացքում:
«Եվ ուզում եմ առաջարկ անել բոլոր ներկաներին. ցավոք սրտի երկար տարիների ընթացքում ավանդույթ է ձևավորվել, որ Նոր տարին, Սուրբ ծնունդը շատ հայաստանցիներ նշում են Հայաստանից դուրս: Մենք այսօր կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում մտածում ենք, որ այս տարի Նոր տարին պետք է բացառիկ շունչ և մթնոլորտ ունենա Հայաստանում և Երևանում: Երևանը սովորաբար Ամանորին բավականին դատարկված է լինում, և մենք ուզում ենք այնպես անել, որ այս տարվա Ամանորին Երևանի փողոցները և հրապարակները լիքը լինեն Ամանորը, Սուրբ Ծնունդը նշող մարդկանցով: Սովորաբար Երևանի կենտրոնում ռեստորաններն ամանորյա օրերին փակ են լինում, միջոցառումներ չեն լինում: Հիմա մենք մի հսկայական ծրագիր ենք իրականացնում, որպեսզի Ձեզ բոլորիդ հրավիրենք: Այս տարի սփյուռքը Նոր տարին, Ամանորը նշում է մայրաքաղաք Երևանում»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն