Թուրքիան Ադրբեջանին պաշտպանում է, ու լրիվ բացահայտ․ Էնֆիաջյան (տեսանյութ)
ՔաղաքականՍեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը:
Իր ելույթում նա անդրադարձել է տարածաշրջանային հիմնախնդիրներին։ «Թուրքիան Ադրբեջանին պաշտպանում է, ու լրիվ բացահայտ: Քննարկման ժամանակ, օրինակ՝ երբ մենք խոսեցինք նաև երկաթգծի տնտեսական ոչ նպատակահարմարության մասին, թուրք գործընկերը չժխտեց, հակառակը հաստատեց, որ դա այդպես է: Բայց իր խոսքում ասաց՝ գիտեք ինչ Ադրբեջանը մեր փոքր եղբայրն է, և մենք որոշակի քաղաքական պայմանավորվածություն ունենք նրանց հետ»,- ասաց նա:
Էնֆիաջյանի կարծիքով՝ բազմամիլիոն զբոսաշրջիկներին, ովքեր այցելում են տարածաշրջան, չի հետաքրքրում Հայաստանի և հարևան երկրների խնդիրները․ «Դրանց անհապաղ լուծումներ են հարկավոր: Ելույթներից հետո թուրք ներկայացուցիչները մոտեցան մեզ ու ասացին, որ չափազանց կարևոր է, որ մենք ոչ միայն մեր, այլ ողջ տարածաշրջանի շահերից բխող հարցեր ենք քննարկման դնում: Միտումը դրական է, ամեն դեպքում, բայց հարցը դեռ պիտի եփվի՝ լուծման հասնելու համար: Մեզ այս հարթակում շատ գործընկերներ են պետք, որովհետև մենք մասնակցում ենք մի խաղի, որտեղ չունենք մրցակցային առավելություն»,- ասաց Էնֆիաջյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն