ԱԺ պատգամավորները Պետդումայում բարձրացրել են ՀԱԷԿ-ի համար տրվող վարկին վերաբերող հարցեր
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՌԴ Պետական դումայում գործընկերների հետ համատեղ նիստում բարձրացրել են Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով Ռուսաստանից վերցված վարկին վերաբերվող հարցեր:
Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
«Կարևորագույն խնդիր է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ռեսուրսի երկարաձգման խնդիրը: Շահագործումը երկարաձգելու համար մենք մոտ 3 տարի առաջ 270 մլն դոլարի վարկ ենք վերցրել, 30 մլն դոլար դրամաշնորհ, որպեսզի վերակառուցման աշխատանքները կատարվեն: Եվ, քննարկելով կառավարության գործընկերների հետ, ունենք տեղեկատվություն, որ վարկը 200 մլն դոլարի շրջանակում տրվել է, իսկ 70 մլն դոլարը չի տրվում, ձգձգվում է ռուսական կազմակերպության կողմից: Իսկ եթե դա չտրվի, ապա միջոցներն անբավարար են, որ ատոմակայանը հավուր պատշաճի գործարկվի»,-ասաց Մելքումյանն ու նշեց՝ արդյունքում խնդիր կունենանք:
Պատգամավորի խոսքով, դեռ ավելին՝ հունվարի 1-ից ծախսերը վարկի տոկոսադրույքների հաշվարկմամբ ներառվելու են էկետրաէներգիայի սակագնի մեջ, ինչը խնդիր է:
Պատգամավորները Պետական դումայի համապատասխան կոմիտեի նիստում բարձրացրել են ատոմակայանի վարկի ճակատագրի հետագա հեռանկարի հետ կապված հարց: Մելքումյանը նշեց՝ կոմիտեի կողմից այս առումով որևէ առարկություն չի եղել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն