ԱԺ պատգամավորները Պետդումայում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարց
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին կործանիչ, հարձակողական նշանակության զենք վաճառելու հարցով մտահոգությունը։
Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
«Հստակ բարձրացրել ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ մեկ երկրից ոչ անդամ մեկ այլ երկրին ստրատեգիական, հարձակողական նշանակության, կործանիչ զենքերի լայնավածավալ մատակարարման հարցը: Որևէ բացասական արձագանք չի եղել առ այն, որ ապագա ՀԱՊԿ-ի նիստում, որ տեղի կունենա Երևանում, պետք է ձևաչափ մշակվի՝ որոշակի սահմանափակումներ իրականացնելու համար»,-ասաց Մելքումյանը:
Նա շեշտեց՝ որևէ մեկը չի պնդում, թե բոլոր տեսակի զենքերը չպետք է վաճառվեն, Ռուսաստանը, բնականաբար, իր ազգային պետական շահերն է սպասարկում: Նա նշեց՝ սակայն կործանիչ, հարձակողական նշանակության զենքերը չպետք է կրակեն: Մելքումյանը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ-ի ապագա նիստում այս հարցը կքննարկվի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն