Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհ ՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ «Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին 

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին

Քաղաքական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր տիկին Կարին Մարկիդեսին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
 
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, համառոտ ներկայացնելով հանդիպման օրակարգում ներառված հիմնական հարցերը, նախ, առանձնացրել է Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը և դրանից բխող 5 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը:
 
Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորելով համագործակցությունը ՀԱՀ-ի հետ ու Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը, նշել է, որ արհեստական բանականության հետ կապված նորարարություններին չափազանց մեծ նշանակություն է տրվում: Այդ թեման պարբերաբար քննարկման առարկա է դառնում նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ իր հանդիպումներում:
 
ՀԱՀ նախագահ Կ.Մարկիդեսն ասել է, որ արդեն այցելել է Հայաստանի 6 մարզեր և իր գրեթե բոլոր շփումներից այն տպավորությունն է ստացել, որ տեղերում պատրաստակամ են ընդլայնել համագործակցությունը հատկապես ունեցած կարողությունների զարգացման համար:
 
Նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ի թիվս մյուս բուհերի, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծն ուղարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարան, և նախարարությունն ակնկալում է արդյունավետ համատեղ աշխատանք:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համալսարանի տարածքային զարգացման թեմային. տիկին Մարկիդեսը հույս է հայտնել, որ առաջիկայում նույնպես հնարավորություն կունենան ընդլայնվել և ավելացնել ծրագրերը: Նա նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ բանակցում են համալսարանի հարակից տարածքում այգի ունենալու և ավտոկայանման հարցը պատշաճ կարգավորելու շուրջ:
 
Եզրափակելով հանդիպումը՝ նախարար Ա.Հարությունյանն արձանագրել է, որ պաշտոնավարման շրջանում արդեն մի քանի անգամ այցելել է ՀԱՀ, ինչը նույնպես վկայում է համալսարանի հետ համագործակցությանը տրվող մեծ կարևորության մասին:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էր
Ամենադիտված