«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծխախոտատուփի մեջ կանաչ, փոշենման զանգված է հայտնաբերվել
Հասարակություն
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հավաքակայանի խցերից մեկի պատուհանագոգին՝ դրսի հատվածում, հայտնաբերել են 3 մլ տարողությամբ 1 դատարկ ներարկիչ և ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6.7 գր կանաչ, փոշենման զանգված: Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն