«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասին Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անունները Անակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածու Քննությամբ պարզվել է՝ «հանկարծամահություն» ներկայացված դեպքը սպանություն է․ կասկածյալը կալանավորվել է Ձերբակալվել է Արա Նախշքարյանը. Թեհրանը Կիևին սպառնացել է ռազմական պատասխանով Գագիկ Սուրենյան․ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 26-ին Դատախազությունը Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք և միլիարդավոր դրամի ակտիվներ Խարդախության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ում 41-ամյա տղամարդը փորձել է կեղծ ոսկյա զարդեր իրացնել Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք Ռուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համար 

Վարչապետ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Դաշնակցության` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ

Քաղաքական

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ կուսակցության` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ բյուրոյի անդամ դոկտոր Վիգեն Յակուբյանի և ՀՅԴ Արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիք Իզմիրլյանի գլխավորությամբ։

Ողջունելով ՀՅԴ ններկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն Յակուբյան, հարգելի պարոն Իզմիրլյան, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հանդիպելու այս առիթի համար։ Բարձր եմ գնահատում Հայ եղափոխական դաշնակցության գործունեությունը ընդհանրապես և նաև հայապահպանության գործում։ Կարծում եմ, որ այդ առումով էլ մենք մի նոր փուլի ենք հասել, որովհետև, իհարկե, հայապահպանությունը շատ կարևոր գործունեություն է, որը մեզ բերել-հասցրել է այսօրվա հանգրվանին։ Այսօր մենք խոսում ենք ռազմավարական, հեռանկարային խնդիրների մասին, բայց կարծում եմ կա մի փոքր նյուանս, որ պետք է ավելացնել՝ հայապահպանություն ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն պահպանում, այլև պետք է արդեն զարգացման մասին մտածենք։

ՀՅԴ-ն Հայաստանի ներքաղաքական կյանքում բավական ակտիվ դերակատարում է ունեցել և ունի։ Այդ դերակատարման ընթացքում միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել Դաշնակցության հետ, միշտ չէ, որ մենք համաձայնություն ենք ունեցել, բայց մեր համազգային նպատակների համատեքստում դա ոչ մի բան չի փոխում, որովհետև այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք այդքան էլ համաձայն չենք, այնքան էլ էական չեն, եթե կան բազմաթիվ ռազմավարական բնույթի հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն ենք։ Ուստի շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Ես այս ընթացքում էլ որոշակի շփումներ եմ ունեցել և միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, որպեսզի այս շփումները շարունակվեն և նոր իմաստ ստանան։

Չեմ թաքցրել և կարծում եմ, որ ՀՅԴ-ն նաև պետք է որոշակի վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության առնչությամբ, նկատի ունեմ որպես իշխող կոալիցիայի անդամ, և իմ համոզմունքն այն է, որ դա շատ կարևոր կլինի Հայաստանում հենց Դաշնակցության հետագա իմիջի և գործունեության համար»։

ՀՅԴ բյուրոյի անդամ Վիգեն Յակուբյանը, հանդիպման մասնակիցների անունից ողջունելով վարչապետին ԱՄՆ-ում, ասել է. «Մեծարգո պարոն վարչապետ, ՀՀ իշխանության մեծարգո ներկայացուցիչներ, մեծարգո գլխավոր հյուպատոս, մեզ համար մեծ հպարտություն է Ձեզ այստեղ դիմավորելը։ Դաշնակցության, ինչպես նաև Ամերիկայի Արևմտյան ափի մեր կազմակերպության ներկայացուցիչների անունից Ձեզ բարի գալուստ ենք մաղթում։ Մեզ համար իսկապես նշանակություն ունի Ձեր ներկայությունն այստեղ, մանավանդ նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում մեր ժողովուրդն իսկապես հավաք, միահամուռ ձայն բարձրացրեց և այդ ձայնի մեջ բյուրեղացրեց այն տեսլականը, որ մեր կազմակերպության համար պայքարի առարկա է եղել 128 տարուց ավելի։ Այդ իմաստով նկատում և հաստատում ենք, որ այդ շարժումը, ամեն ինչից բացի, պահանջատիրության, արդար կարգերի հաստատման, տնտեսական կայունության, ազգային տեսլականի նկատմամբ հանձնառության հույս արթնացրեց՝ հույս, որ ժողովրդի վերապրելու համար անհետաձգելի էր և կարևոր։ Մենք դա գնահատում ենք, ինչպես նաև գնահատում ենք Ձեր՝ այդ իրականության խորհրդանիշը լինելը։ Մեզ համար այդ շարժումը ժողովրդին հավաքելու, մեր միասնականության կանչն ամրագրելու, մեր տեսլականները և ժողովրդի համահայկականությունը խարսխելու, արտահայտելու լավագույն արտացոլումներից էր։ Մեր հույսը և ակնկալիքն է, որ այդ համախմբման տեսլականը կշարունակվի ապագայում, և հույս կունենանք, որ հեռու կմնանք մեր ժողովրդին տարանջատող բաժանարար գծերից, սակայն միշտ օրենքի գերակայությունը գնահատելով և միշտ Սահմանադրությունը ամեն ինչից բարձր դասելով»։

Համահայկականության օրակարգի ձևավորման և կյանքի կոչման համատեքստում վարչապետը և ՀՅԴ՝ Ամերիկայի Արևմտյան ափի ներկայացուցիչները կարևորել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ինստիտուցիոնալացումը։ Ավետիք Իզմիրլյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհուրդ, որի մեջ ընդգրկված են մի շարք կազմակերպություններ, և աշխատանք է տարվում կառույցում սփյուռքահայերի ներգրավվածության շրջանակը հնարավորինս ընդլայնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այն ինչպես լավ հարթակ է Արևմտյան Ամերիկայում բնակվող և գործունեություն ծավալող հայերի իրավունքների պաշտպանության համար, այնպես էլ համազգային հարցերում՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման և զարգացման գործում առավելագույն ներդրում ունենալու համար։

Վարչապետ Փաշինյանը և ՀՅԴ կուսակցության՝ Ամերիկայի Արևմտյան ափի ներկայացուցիչները քննարկել են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների բնույթին և վերաիմաստավորմանը, համահայկականության օրակարգի ձևավորմանը, հայապահպանության, հեղափոխության ընթացքում կանանց ներգրավվածության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, տնտեսության զարգացման, դատական համակարգի բարեփոխումների, սոցիալական արդարության հաստատման, Հայաստանի զարգացման գործընթացում Սփյուռքի ամբողջական և լիարժեք մասնակցության ձևաչափին վերաբերող հարցեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անուններըԱնակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուReuters. Իրանը մերժում է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման Օմանի ծրագիրըՄԱԿ-ի փորձագետները հաստատել են՝ Reuters-ի հետաքննության մեջ հիշատակված Boeing ինքնաթիռները զենք են տեղափոխել Սուդանի ԱԱՕ-ինՌուսական ավիաընկերությունը կրկին սկսել է զեղչերով ավիատոմսերի վաճառքըՈւրուգվայում 22-ամյա ֆուտբոլիստը հանկարծամահ է եղելՔննությամբ պարզվել է՝ «հանկարծամահություն» ներկայացված դեպքը սպանություն է․ կասկածյալը կալանավորվել էԼեհաստանը Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում Ձերբակալվել է Արա Նախշքարյանը. Թեհրանը Կիևին սպառնացել է ռազմական պատասխանովՕգտատերերին կոչ են արել ժամանակավորապես չկատարել ֆինանսական գործարքներ Telegram-ումԶելենսկին Թրամփին խնդրել է Patriot հրթիռների «ձմեռային փաթեթ»Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի վրա առանց ԱՄՆ-ի խնդրանքիԳագիկ Սուրենյան․ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 26-ինԴատախազությունը Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք և միլիարդավոր դրամի ակտիվներNew York Times․ ԱՄՆ օդանավակայաններում սկսել են ձերբակալել ժամկետանց վիզա ունեցող օտարերկրացիներինԿեյկո Ֆուջիմորին ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնըԽարդախության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ում 41-ամյա տղամարդը փորձել է կեղծ ոսկյա զարդեր իրացնելԳագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույքՄԱԿ-ը զգուշացրել է, որ աշխարհը կարող է բախվել ՄԻԱՎ-ի նոր համաճարակիՌուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համարՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվելԿյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-իԴանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելԴավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկՎերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազությունՆեթանյահուն խոսել է Թրամփի հետ իր հանդիպման մասինՉինաստանին կասկածում են Իրանին խոշոր խմբաքանակով ՀՕՊ հրթիռներ փոխանցելու մտադրության մեջՀյուսիս-հարավի գլխավոր մայրուղիներում գովազդային վահանակներ չեն տեղադրվիՀամաշխարհային բանկ․ դեպի ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումը լուրջ ռիսկ է Հայաստանի համար Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. ՂալումյանՀնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է BRICS գագաթնաժողովին որոշ գործընկեր երկրների մասնակցության հնարավորության մասինՏեր Թադեն՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու հարցին ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն ՄիքայելյանWildberries-ը ժամանակավորապես դադարեցրել է Ռյազանի պահեստի աշխատանքըՆախկին UFC մարտիկ Էնթոնի Սմիթին մեղադրել են ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու մեջWSJ-ն հաղորդել է, որ Թրամփը Նեթանյահուին ամենաջերմ ընդունելությունը չի ցուցաբերել ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել․ Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներՓոխվարչապետը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Գործընթացը օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանն այլ բան չի ասել. Ռոմանոս ՊետրոսյանՊապոյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի և ԵԱՏՄ սահմանափակումների մասինԹրամփը Զելենսկիի և Նեթանյահուի հետ քննարկել է բազմաթիվ հարցերԱրտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է Բռնությունը դատապարտելի է. Թորոսյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասին
Ամենադիտված