Աշխատանքն ու ջանքը չեն կարող անարդյունք մնալ. Նիկոլ Փաշինյան
Սպորտ
Աշխատանքն ու ջանքը չեն կարող անարդյունք մնալ. կեցցես Հակոբ ջան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հակոբ Մկրտչյանն` աշխարհի չեմպիոն։
Հայաստանցի մարզիկ Հակոբ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն` 89կգ քաշային կարգում:
Աշխատանքն ու ջանքը չեն կարող անարդյունք մնալ: Կեցցե՚ս Հակոբ ջան»:
Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հակոն Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն։ Թաիլանդում ընթացող աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշի պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց 167 կգ, իսկ հրումում`208 կգ: Երկամարտի 375 կգ Մկրտչյանը դարձավ աշխարհի չեմպիոն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն