Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրչիկի հետ
Քաղաքական
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները պետք է հանդիպեին ԱՄՆ-ում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն