Կասկածում եմ, որ վարչապետն ու նախարարներն էլ ուզեցին արագ Հայաստան վերադառնալ. Աննա Հակոբյան
Բլոգոսֆերա
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում Սիլիկոնային հովիտից լուսանկարներ է հրապարակել։
«Առաջին նկարում google-ի առաջին ցանցն է:
Երկրորդում՝ աշխարհում առաջին hard disc-ը:
Երրորդում՝ առաջին սերնդի առանց վարորդի մեքենա:
Այս թանգարանային նմուշները տեսնելուց հետո, երբ արդեն «NVidia» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը( վերջին նկարում) պատմում էր, թե 5-ից 20 տարվա ընթացքում մարդկության ստեղծած արհեստական բանականությունը քանի անգամ կգերազանցի մարդկային հնարավորությունները եւ ինչեր կստեղծի, ուզեցի արագ, շատ արագ հայտնվել մեր հինավուրց, օրհնված, պատմական եւ դրախտային հողում։
Հ.Գ. Կասկածում եմ, որ վարչապետն ու նախարարներն էլ ուզեցին արագ Հայաստան վերադառնալ, բայց այդ ֆանտաստիկայի ժանրի hi tech-ներից իրենց հետ բերելով»,–լուսանկարներին կից գրել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն