Հանգիստ թողե՛ք ՀՀ վարչապետին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական եկեղեցին. Մգեր Արմենիա
Բլոգոսֆերա
Հանգիստ թողեք ՀՀ վարչապետին, Ամենայն հայոց կաթողիկոսին և հայ առաքելական եկեղեցին: Մի խառնեք քաղաքականությունը մեր դարավոր հոգևոր արժեքներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է երգիչ Մհեր Արմենիան:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՈՒ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ…
Մի խառնեք քաղաքականությունը մեր դարավոր հոգևոր արժեքներին:
ՀՀ Վարչապետը ճիշտ գնահատական տվեց , որպես քաղաքական լիդեր և որպես երկրի ղեկավար Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված հարցին: Կարծում եմ ոչ ոք չի առարկի , որ պետական իշխանությունն ու եկեղեցին պետք է լինեն մեկ ամբողջական օրգանիզմ երկրի կայացման և պահպանման գործում սա անառարկելի է : Սակայն ես դատապարտում եմ այն գաղափարներ կրող մարդկանց և երևույթներին , ովքեր կամ, որոնք փորձում են ռումբ դնել և պառակտել երկրիս պետական իշխանության և եկեղեցու դարավոր տիեզերական կապը:
Հանգիստ թողեք ՀՀ Վարչապետին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու Հայ Առաքելական Եկեղեցուն: Երկիրը անցումային մեծ փուլ է հաղթահարում օգնեք եթե կարող եք , իսկ եթե ոչ մի խանգարեք, այլ ԱՂՈԹԵՔ…
Հ.գ Խնդրում եմ Չքաղաքականացնել
ՀՀ Քաղաքացի և Հայ Առաքելական Եկեղեցու զավակ: Մհեր Մեսրոպյան»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն