Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործով վկաների անվտանգությունն ապահովելու մասին (տեսանյութ)
Տեսանյութեր
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան պատճառների և գործի քննության մանրամասներից խոսել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա պնդում է, որ մեծ սուտ է տարածված այն լուրը, թե ինքը կամ մեկ այլ պաշտոնյա ստիպել են սուտ վկայություն տալ Հարությունյանին. «Լրագրողներին հորդորում եմ չզբաղվել ինչ-որ բաներ հորինելով` անձնական շահերից ելնելով»:
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև մարտի 1-ի գործով մյուս վկաների անվտանգության ապահովման խնդիրներին: «Դա իսկապես կարևոր խնդիր է: Ներկայում օրենսդրական համապատասխան փաթեթը առկա է, հույս ունենք՝ դրա կիրառման արդյունքում կիրացվեն այդ պաշտպանության միջոցները: Համապատասխան քայլեր ձեռնարկվել և ձեռնարկվում են։ Դրանք հասկանալի պատճառներով գաղտնի ռեժիմով են արվում, բայց արվում են»,- ասաց Դավթյանը:
Մանրամասներ ներկայացրեց Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)