Արցախի խորհրդարանը պատրաստվում է աշնանային նստաշրջանի առաջին նիստին
Արցախ
Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է իրականացնի հսկողական, դատավարական ղեկավարման գործառույթները: Այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, ըստ որի՝ Դավիթ Սանասարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:
«Եթե հիմա որոշակի դիրքորոշում արտահայտեմ, կկաշկանդեմ հսկող դատախազին: Ես կկիսվեմ իմ դիրքորոշմամբ որպես գլխավոր դատախազ գործառույթներս իրականացնելիս»,- ասաց Դավթյանը:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)