Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ՀԱՀ-ում «հրաժարվել են» իրենց տիտղոսից
Այլ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա տիկին Մեգան Մարքլը, աշխարհի երկրներով շրջագայելիս իրենց առաջին պաշտոնական ընտանեկան ուղեւորության ընթացքում շարունակել են զարմացնել հասարակայնությանը եւ խախտել են թագավորական արարողակարգը: Այդ մասին հայտնել է The Sun-ը:
Այս անգամ, գտնվելով Հարավային Աֆրիկայում, դուքսը եւ դքսուհին, ի հեճուկս արարողակարգի, հասարակայնության ներկայացուցիչներին խնդրել են հրաժարվել թագավորական ոճով Ձերդ Բարձրություն պաշտոնական դիմելաձեւից, իսկ դրա փոխարեն իրենց պարզապես կոչել անուններով:
Մինչդեռ ողջույնի արարողակարգի այդ պարզեցումը թագավորական զույգին դիմավորողներից ոմանց համար միանգամայն հակառակն է ստացվել: Բո Կաապի շրջանի Քաղաքացիական եւ բարեգործական ընկերությունների ասոցիացիայի քարտուղարը տեղական թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ պարզապես չգիտի, թե այժմ ինչպես դիմի ամուսիններին:
Արարողակարգի այդ խախտումն առաջինը չէ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի կողմից: Ավելի վաղ ցանցում հայտնվել են կադրեր, որտեղ երեւում Է, թե ինչպես Սասեքսի դքսուհին Քեյփթաուն ժամանելուն պես իրեն չի զսպել եւ սկսել է պարել իրենց դիմավորած հարավաֆրիկուհիների պատվիրակության հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն