Դեսպան Սադոյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է հայ-վրացական քաղաքական օրակարգի հարցեր
Քաղաքական
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։
Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Վրաստանի վարչապետը նախ շնորհավորել է ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։
Դեսպան Սադոյանն էլ իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։
Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն