ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման հնարավորության մասին
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն, երբ լինի ճիշտ ժամանակն ու դրա անհրաժեշտությունը:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Կառավարության տարբեր մակարդակներում մենք հանդիպումներ ունենում ենք, արդյունավետ համագործակցում ենք: Մեր երկու պետությունների միջև հարաբերությունների արժեքը չի որոշվում այդ բարձր մակարդակի հանդիպումներով: Արդեն իսկ տարբեր օղակներում եղել են այցելություններ և լինելու են»,- նշեց դեսպանը և հավելեց, որ այդ հանդիպումը կլինի ճիշտ ժամանակին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ից աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն