Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում «Mercedes»-ն ամբողջությամբ այրվել է
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում՝ պոմպակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացել է ժամը 18:07-ին, մարվել՝ 18:13-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն