Բեյոնսեն ցանկանում Է արտոնագրել իր դստեր անունը
Այլ
Բեյոնսեն հարսանիքների կազմակերպիչ Վենդի Մորալեսին դատի Է տվել այն բանի պատճառով, որ նա ընկերությունն անվանել Է իր դստեր՝ Բլյու Այվի Քարթերի անունով, այժմ երգչուհին ցանկանում Է արտոնագրել իր զավակի անունը: Այդ մասին հայտնել Է The Blast-ը:
Ըստ աղբյուրի տեղեկատվության, Բեյոնսեն ցանկանում Է, որպեսզի դստեր անունը «ապրանքանիշ» դառնա: Արտիստուհին դա բացատրում Է նրանով, որ աղջիկը «մշակութային կուռք» Է եւ «մանկական նորաձեւության աստղ»՝ լինելով աշխարհի երկու ամենահայտնի կատարողների դուստրը: Նա նկատի Է ունեցել իրեն եւ ամուսնուն՝ ռեփեր Jay-Z-ին (Շոն Քորի Քարթեր): Բեյոնսեն Վենդի Մորալեսին նաեւ մեղադրել Է այն բանում, որ նա իր դստեր անունը հատուկ Է օգտագործել վաճառքները բարելավելու եւ բիզնեսն ընդարձակելու համար: Կազմակերպիչն իր հերթին պնդում Է, որ այս անվանումով ապրանքանիշի սեփականատերն Է ամբողջ երեք տարի` նախքան Բլյու Այվի Քարթերի ծնվելը, որը լույս աշխարհ Է եկել 2012 թվականի հունվարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն