«Ժամանակ». Հանուն սեփական կաշին փրկելու
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եղբայրը՝ Աշոտ Թովմասյանը, երկար տարիներ աշխատել է հարկային համակարգում՝ ՊԵԿ ստուգումների վարչությունում։ Այս վարչությունը հիմնականում զբաղվում է խոշոր, «յուղոտ» ստուգումներով, որը ենթադրում է նաև «յուղոտ» կաշառքներ, շնորհակալություններ։ Աշոտ Թովմասյանը, սակայն, մի քանի ամիս առաջ ազատվել է աշխատանքից։ Ընդ որում՝ սեփական կամքով, նրան չեն հեռացրել։ Մեզ հասած տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանն է խնդրել եղբորը ազատվել այդ պաշտոնից, որպեսզի նրա կոռումպացվածության պատճառով ինքն ավելի խոցելի չլինի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում