«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա է Գյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքը Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն են Փաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտ Աշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի «Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակին Երեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Արարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին Հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. Armsport ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը 

«168 ժամ». Ո՞ւմ հետ է նա հիմա Դուբայում

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել: Վալերի Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից եւ ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Վալերի Օսիպյանի արաձակուրդը չվճարվող է:

Տարօրինակ է, սակայն, որ նախկին ոստիկանապետն արձակուրդ է մեկնում իր՝ գլխավոր խորհրդական նշանակվելուց անմիջապես հետո, հատկապես, որ 168.am-ին տեղեկություններ հասան, որ Վալերի Օսիպյանի հապճեպ արձակուրդ մեկնելը կապ ունի պաշտոնանկությունից անմիջապես առաջ նրա ստորագրած թվով շուրջ 40 հրամանների հետ, որոնցով նա տարբեր մարդկանց պաշտոնների էր նշանակել, ոմանց էլ՝ խոստումներ տվել։

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ հեռանալուց մեկ օր առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համակարգում հասցրել էր մի շարք նշանակումներ անել, ամենայն հավանականությամբ՝ այն մարդկանց, ում խոստացել էր պաշտոն կամ արդեն պայմանավորվել էր: Օսիպյանը մոտավորապես 40 հրաման էր ստորագրել, մոտ 10 տարբեր աստիճանի պաշտոնյաների նշանակումներ եւ այլ համակարգային փոփոխություններ: Բացի այդ, Օսիպյանն աշխատանքից ազատել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ ՀՀ ՌԴ ՆԳՆ-ում: Ըստ հրապարակումների՝ Օսիպյանը նաեւ զենքեր էր նվիրել համակարգում աշխատող բազմաթիվ աշխատակիցների: Ոստիկանության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, սակայն, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, վերանայել է Օսիպյանի վերջին հրամանները: Նա հերթով կանչել է նորանշանակներին եւ ուղարկել հին պաշտոններին, այդպես հրամանների մեծ մասը վերանայվել են: Իհարկե, ոչ մեկը չի ցանկանում զրկվել իր նոր պաշտոնից, սակայն այլընտրանք չկա` կամ ուղարկում են կադրերի ռեզերվ, կամ հին պաշտոնին: ՌԴ ՆԳՆ-ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանի հրամանը եւս «հետողորմյա» է արվել։ Համակարգում այդ կապակցությամբ կատակում էին՝ իրերը ուղարկեց, բայց ինքը տեղ չհասավ:

Սկզբում՝ պաշտոնի նշանակում, պաշտոնի բարձրացում, հետո՝ զենքով պարգեւատրում

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Վալերի Օսիպյանը զենքով պարգեւատրել էր ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության պետ, ոստիկանության խորհրդակցական մարմնի, ինչպես նաեւ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Բաբկեն Սեդրակյանին եւ նրա որդուն՝ Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ժիրայր Սեդրակյանին։ «Հետքը» ժամանակին անդրադարձել էր ՀՀ-ում Ղրղըզստանի նախկին պատվավոր հյուպատոս Բաբկեն Սեդրակյանի՝ Դուբայում ունեցած անշարժ գույքին։ Կայքը գրել էր, որ Բ. Սեդրակյանը 2014թ. բնակարան է ձեռք բերել Դուբայի հայտնի «արմավենու» («Palm Jumeirah») վրա՝ «Al Hatimi» բնակելի շենքում: Նույն տարում նա եւ նրա կինը՝ Իդա Եղիազարյանը, վաճառել են Դուբայի Միջազգային քաղաք թաղամասի «Al Dana 1» բնակելի շենքում գտնվող իրենց բնակարանը: Նշենք, որ Բաբկեն Սեդրակյանը 7-րդ վարչության պետ էր նշանակվել Փաշինյանի գլխավորած հեղափոխական գործողություններից հետո՝ 2018թ. դեկտեմբերի 7-ին։ Այս տարվա հուլիսին պաշտոնի բարձրացում էր ստացել նաեւ Բաբկեն Սեդրակյանի որդին՝ 27-ամյա Ժիրայր Սեդրակյանը: Վերջինս Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի) վարչության ավագ օպերլիազորի պաշտոնից փոխադրվել էր Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին: Ըստ ArmDaily.am-ի՝ ոստիկանությունում է աշխատում նաեւ Բ. Սեդրակյանի դուստրը։ Օրեր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, գնդապետ Բաբկեն Սեդրակյանն ազատվեց աշխատանքից։

Միասին՝ Դուբայում

Մեր տեղեկություններով՝ այս պահին ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանը եւ Ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ վարչության) վարչության պետ, գնդապետ Բաբկեն Սեդրակյանն ընտանիքներով գտնվում են ԱՄԷ Դուբայ քաղաքում, ուր, ինչպես նշեցինք, վերջինս տուն ունի։ 168.am-ի նույն աղբյուրը պնդում է, որ երկրից Օսիպյանի բացակայությունը կապ ունի նրա՝ պաշտոնից հեռանալուց առաջ ստորագրած, բայց այդպես էլ իրականություն չդարձած վերոնշյալ թվով 40 նշանակումների հետ, որոնք հարցեր ունեն ներկայացնելու։

Ի դեպ, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Վալերի Օսիպյանի համար անակնկալ է եղել իր՝ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվելու լուրը, իսկ մինչ այդ նա փորձում էր «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի ունեցած կապերի միջոցով կազմակերպել իր տեղափոխությունը Մոսկվա, այն է՝ դառնալ ՌԴ-ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչը։

Արմեն Գինոսյանը բիզնես միջավայրում փոքր մարդ չէ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան է պատկանում Աբովյան փողոցում գտնվող լյուքս դասի «Դը Ալեքսանդր» հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է։

Վերջինս մոտ է Օսիպյանի հետ եւ շատ հարցերում նրան հովանավորում է։

Ինչեւէ, առաջիկայում կփորձենք այս տեղեկությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տրամադրել, իսկ մինչ այդ կսպասենք ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի՝ Հայաստան վերադարձին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոց
Ամենադիտված