ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրել պետական մարմիններին ներկայացրած առաջարկների կատարման վիճակը
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է 2016-2018 թվականների գործունեությանն առնչվող հաղորդումներում և զեկույցներում տեղ գտած առաջարկությունները և ուղարկել իրավասու պետական մարմիններին դրանց կատարման վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։
Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նման աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ և առանձին աղյուսակներում բովանդակում են կոնկրետ առաջարկներ իրավասու մարմիններին: Այդ աշխատանքները նպատակ ունեն համակարգել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները, ինչպես նաև նպաստել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց իրականացմանն ու աջակցել նրանց աշխատանքներին:
Նախաձեռնված գործընթացը խիստ արդիական է նաև՝ հաշվի առնելով, որ Կառավարությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022 թվականների միջոցառումների մշակման աշխատանքներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն