Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ «Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում 

Հաջորդ տարի կիբերանվտանգության համաժողովին կմասնակցեն նաև հայկական ընկերություններ

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է աշխատանքային այցը Իտալիա: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահն ընդգծել է, որ այսպիսի այցելություններն իր համար շատ հստակ աշխատանքային բնույթ ունեն

«Հրավերն ունեինք Եվրոպայի ամենամեծ կիբերանվտանգության համաժողովից, որտեղ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ և ներկայացնել Հայաստանը։ Որպես արդյունք՝ հաջորդ տարի համաժողովին կմասնակցեն ու Հայաստանը կներկայացնեն հայկական ընկերություններ։ Համաժողովին մասնակցում էին աշխարհի լավագույն 40-50 ընկերություններ, որոնց շարքում հայկականները չկան։ Իսկ մեր ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հասկանալ, թե շուկան ինչպես է աշխատում, սովորենք մեծերից։ Հուսով եմ, որ դրանից մեկ տարի անց էլ Հայաստանում կկազմակերպենք շատ մեծ կիբերանվտանգության համաժողով»։

Նախագահը նշել է, որ Հայաստանի զարգացման հիմնական ուղղությունները պարզ, տեղեկատվական տեխնոլոգիաները չեն։ Անդրադառնալով նախագահական ATOM նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ մասնավորապես «Դասո», «Թալես», «Սիմենս», «IBM», «Լեոնարդո», «Էլետրոնիկա» հայտնի ընկերությունների հետ կան նախնական պայմանավորվածություններ՝ Հայաստանում գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր սկսելու վերաբերյալ։

«Նրանք հասկանում են, որ եթե ուզում են մեր երկրում երկար ժամանակ աշխատել, ապա պետք է Հայաստանում շարունակաբար ունենան լավ մասնագետներ,- ասել է նախագահ Սարգսյանը։-Աշխատելու շատ տեղ ունենք, պետք է լուրջ աշխատենք, լավ աշխատենք, ներգրավենք լավագույնը։ Նախ և առաջ պետք է կրթության ուղղությամբ աշխատենք։ «Դասո»-ն, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն Հայաստան գալով պետք է վստահ լինեն, որ բարձր որակի մասնագետներ կան։ ATOM ծրագիրը հենց դա է ենթադրում»։

Այդ համատեքստում նախագահն ասել է․ «Կենտրոնանալով Երևանում՝ մենք զրկում ենք երիտասարդներին լավ աշխատանքի հնարավորությունից, երեխաներին զրկում ենք բարձրորակ կրթություն ստանալուց, զրկում ենք տաղանդավոր ապագա գիտնականին կամ արվեստագետին, ով ապրում է Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում կամ Սյունիքում, Արցախում, ինքնադրսևորվելուց»։

Հորդորելով ճանաչել նաև Երևանից դուրս գտնվող հայրենիքը՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է Գյումրիին՝ նշելով, որ այն վերածնել չի նշանակում միայն շենք կառուցել մարդկանց ապրելու համար։ «Պետք է կյանքը վերադարձնել, իսկ դրա համար պետք է սկսենք այցելել, հայտնաբերել, գտնել, աջակցել, հետաքրքրել,-ասել է հանրապետության նախագահը։ - Ես Գյումրիում էի Անկախության օրը։ Իսկապես շատ ուրախ եմ, որ կառավարության որոշմամբ այս տարի Անկախության օրը տոնեցինք Երևանից դուրս։

Գյումրեցիներն ուրախ էին, ասացին, որ կես տարվա ընթացքում քաղաքը երեք անգամ ավելի շատ այցելու է ունեցել, քան նախորդ տարի ընդհանրապես։ Այսինքն՝ ճիշտ ճանապարհին ենք։ Եթե դրանից հետո մտածենք Վանաձորի, Կապանի կամ Արցախի մասին․․․Այս ամենը շարունակական աշխատանք է։

Իմ նախորդ այցելությունից հետո Գյումրի եկավ իտալացի շինարարների մեծ խումբ, հետո մենք ներկայացուցիչներ ուղարկեցինք։ Ծրագիրը հետևյալն է՝ բերել իտալական շինարարական մեծ ընկերություններին, որոնք հսկայական փորձ ունեն հին շենքերի վերանորոգման գործում, գտնել ֆինասնավորման մեխանիզմներ Գյումրիում շատ վայրեր վերականգնելու համար։ Սա նախ և առաջ հին շենքերը վերականգնելու մշակույթ է, որը նույնիսկ Երևանում չունենք»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ընկերություններից շատերը, որոնք գալիս են Հայաստան, մեր երկրի տեղը չգիտեն։ «Բայց գալիս են, որը հետևողական, ծանր աշխատանքի արդյունք է,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։-Ես ուրախ եմ, որ այսօր նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է իր մասնագետներին ուղարկել Գյումրի, գործընթաց է սկսվել, որ այն դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանված քաղաք։ Մենք պետք է սովորենք մեր արժեքները գնահատել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին
Ամենադիտված