ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) 

Ներկայացվել է դեղերի անվտանգության համակարգի հզորացման ծրագրի ընթացքը

Հասարակություն

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը մասնակցել է 3S (Smart Safety Surveillance) ծրագրի շրջանակներում կազմակերպված դեղազգոնության համակարգի հզորացմանն ուղղված միջոցառմանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով ներկաներին` Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխամասային, Եվրոպական տարածաշրջանի և Հայաստանի գրասենյակի ներակայացուցիչներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությանը Հայաստանի դեղակարգավորման համակարգում նշանակալի ներդրումների համար, փոխնախարարը նշել է, որ դեղազգոնության համակարգի հզորացմանն ուղղված միջոցառումներն էապես կնպաստեն թե' հանրային առողջության պահպանմանը, թե' դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:

 «Առողջապահության նախարարության դեղային քաղաքականության  նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղերի, ինչպես նաև դրանց ռացիոնալ կիրառման ապահովումն է: Ուստի` ինչպես պացիենտների անվտանգությունը երաշխավորելու, այնպես էլ առողջապահության համակարգի նկատմամբ վստահությունը չխաթարելու տեսանկյունից մեզ համար առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը, կիրառվող գործիքակազմի կատարելագործումը, պացիենտների իրազեկվածության բարձրացումը  և մասնագետների գիտելիքների ընդլայնումը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը բացման խոսքում:

«Եթե դուք ունենայիք ընդամենը 10 ԱՄՆ դոլար ձեր հաշվեհամարին, ինչպես կծախսեիք այն: Այս հարցն է դրվել  ԱՀԿ դեղազգոնության հզորացման 3S ծրագրի ռազմավարության գաղափարախոսության մշակման հիմքում: Երբ ռեսուրսները սահմանափակ են, իսկ նորարարական դեղերը թակում են առողջապահական համակարգի դռները, մենք ստիպված ենք ընտրություն կատարել՝ արդյունավետ գործելու համար կիրառելով  «ռիսկերի վրա հիմնված առաջնահերթությունը», որպես մոդելային մոտեցում: Գործելով տեղային կարիքներին համապատասխան՝ կիրառելով միջազգային հնարավորությունները, կենտրոնացնելով ուշադրությունը հիմնական և առաջնային անհրաժեշտության դեղերի վրա՝ միաժամանակ այլ դեղերի համար օգտագործելով գործընկերների փորձը՝ ստեղծել դեղերի համապարփակ կարգավորող համակարգ, որը կապահովի դեղերի կողմնակի ազդեցության դեպքերի արագ հայտնաբերումը, դրանց գնահատումն ու համապատասխան որոշումների ընդունումը՝ պացիենտի անվտանգությունը ապահովելու համար: Սա էր մեր նպատակը, որը մենք փորձեցինք իրագործել Հայաստանում՝ 3S ծրագրի շրջանակներում»,- նշել է ԱՀԿ գլխամասային գրասենյակի դեղերի անվտանգության ծրագրի ղեկավար Շանթի Պալը:

Միջոցառմանը ներկայացվել են դեղերի անվտանգության համակարգի հզորացման ծրագրի ընթացքը, Հայաստանում դեղերի անվտանգության դիտարկման համակարգը, ձեռքբերումները և հեռանկարները, ինչպես նաև 3S  ծրագրի բաղադրիչներն ու կարևորությունը:

Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել համապարփակ կարգավորող համակարգ, որը կապահովի դեղերի կողմնակի ազդեցության դեպքերի արագ հայտնաբերումը, դրանց գնահատումն ու համապատասխան որոշումների ընդունումը: Այն գործիք է, որը միտված է կարգավորելու, վերահսկելու, գնահատելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը
Ամենադիտված