ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) 

Օր առաջ ստեղծել անվտանգության մարմինների ազգային համակարգ. «Սասնա Ծռեր»

Հասարակություն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը.

Հայաստանի Հանրապետությունում (այստեղ և այսուհետև՝ Արցախը ներառյալ) ազգային անվտանգության մարմինների համակարգն ըստ էության սահմանափակվում է ԱԱԾ-ով: Որպես արդյունք՝ մենք չունենք ազգային անվտանգության ապահովման ամբողջական համակարգ. պաշտպանության և այլ ոլորտային համակարգերի անվտանգության մարմինները կայացած չեն և շոշափելի կշիռ ու կարգավիճակ չունեն պետական կառավարման գործում: Բացի այդ՝ նրանք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության ու համակարգման ներքո և որևէ կերպով չեն կարող հակակշռել նրան, իսկ շատ դեպքերում պարզապես ենթարկվում են նրա թելադրանքին:

ԱԱԾ-ն խորհրդային շրջանից մեզ ժառանգված ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հայաստանյան տարածքային ստորաբաժանման մնացորդն է: Նրա մեջ ազգայինը միայն անվանումն է, ինչպես նաև ծառայողների այն մասը, որ փորձում է հոսանքին հակառակ հնարավորինս ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
Որպես համակարգ՝ ԱԱԾ-ն իրականում ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությանը ենթակա հայաստանյան հատուկ ծառայություն է՝ մի յուրօրինակ օտար պետություն մեր պետության մեջ: Նա շարունակում է լինել Մոսկվայի աչքն ու ականջը մեր երկրում և մեր հողի վրա մեր ազգային շահերի հաշվին ապահովում է օտար պետության շահերը:

Գաղտնիք չէ, որ անկախության արդեն երեք տասնամյակի ընթացքում մեր ինքնիշխանության և պետության ինստիտուցիոնալ կայացման ու սոցիալ-տնտեսական զարգացման խափանումը գլխավորապես արդյունք է այս համակարգի հակահայ և հակամարդ գործունեության:

Անցյալում Հայաստանի Հանրապետությունը կառավարող ռեժիմները ոչ միայն լռելյայն հաշտվել են այս վիճակի հետ, այլև օտար կենտրոնի ենթակայության ներքո այդ համակարգն օգտագործել են իրենց բռնապետությունը հաստատելու, ժողովրդին կեղեքելու, երկրի տնտեսությունն ու ընդերքը գիշատչաբար թալանելու նպատակներով:
Ներկայումս՝ ժողովրդի պարտադրանքով վերջին ռեժիմի պարագլխին հեռացնելու և ժողովրդի ազատ ընտրությամբ կառավարություն ձևավորելու շնորհիվ, առաջացել է մեր պետության մեջ մեր իսկ դեմ գործող այդ օտարահպատակ խորքային պետության կառույցը՝ ԱԱԾ-ն, ազգայնացնելու և անվտանգության իրապես ազգային մարմինների համակարգ ստեղծելու լուրջ հնարավորություն, ինչի իրականացմամբ է պայմանավորված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կայացումն ու զարգացումը:

Այդ նպատակով անհրաժեշտ է արմատապես վերանայել ամենազոր ԱԱԾ-ի՝ որպես պետության մեջ անվերահսկելի և բոլորին ու ամեն ինչը հսկող յուրօրինակ պետության, համակարգը, զտել օտարին ծառայող ու կոռումպացված անձանցից և, տարանջատելով նրա բաղադրիչները, ստեղծել միմյանց հավասարակշռող և անվտանգության ապահովման ամբողջ ծավալն ապահովող ու համադրող կառույցների համակարգ:

Նշված նպատակի իրագործման համար առաջարկում ենք.
1-ին փուլ 

1. արդեն ընդունվող օրենսդրական փոփոխության հիման վրա ԱԱԾ-ի ղեկավարի պաշտոնում նշանակել այդ կառույցի հետ չկապված, իր կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձի, որն ունի նաև համակարգն արմատապես փոխելու և ազգայնացնելու մղում ու կարողություն,

2. լյուստրացիայի միջոցով կամ այլ եղանակով զտել անվտանգության բոլոր մարմինները, առնվազն դրանց բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց հեռացնել պաշտոններից, այնուհետև այդպիսի պաշտոններ զբաղեցրած անձանց օրենքով արգելել զբաղեցնելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոններ, քանի որ նրանք առանց բացառության մասնակից են եղել իշխանության յուրացման, պետության զավթման և կոռուպցիոն սխեմաների ձևավորման գործընթացներին (հաշվի առնելով, որ այս համակարգում, որպես կանոն, գործել է բացասական ընտրազատման սկզբունքը՝ որքան վատ, այնքան վերև, կադրային-մասնագիտական շոշափելի կորստի խնդիր ըստ էության չի առաջանալու),

3. դրան զուգահեռաբար՝ դադարեցնել օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման և վերապատրաստման պրակտիկան, հետ կանչել ներկայումս օտար հաստատություներում սովորողներին և ստեղծել կադրերի պատրաստման ու վերապատրաստման յուրային համակարգ, քանի որ այս ոլորտում օտար ծառայություններին միայն կադրերի տվյալների հայտնի դառնալն արդեն գրեթե զրոյացնում է նրանց հետագա գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև առաջացնում է անվտանգային պրոբլեմներ ու սպառնալիքներ,

4.ԱԱԾ-ի ենթակայությանը թողնել միայն հետախուզության և հակահետախության գործառույթներն ու կառույցները,

5.ԱԱԾ-ից առանձնացնել Պետական պահպանության ծառայությունը՝ որպես Վարչապետին ենթակա պետական մարմին,

6.ԱԱԾ-ի քննչական գործառույթներն ու մարմինը փոխանցել Քննչական կոմիտեին,

7.փաստացի իրականացվող գաղտնի ոստիկանության գործառույթները վերանայել ժողովրդավարական պետության չափանիշների տեսակետից և անհրաժեշտ մնացորդը փոխանցել Ոստիկանությանը,

8.ԱԱԾ հակակոռուպցիոն բաղադրիչը բաշխել համապատասխան իրավապահպան մարմինների վրա, այն հաշվառմամբ, որ հետագայում պետք է ձևավորվի առանձին հակակոռուպցիոն համակարգ, որն իր մեջ կներառի իրավապահպան համակարգի ամբողջ հակակոռուպցիոն գործառույթն ու կառուցածքային-կադրային ռեսուրսը,

9. հաշվի առնելով, որ մեր երկիրը չունի ռազմավարական խորություն, սահմանի պահպանությունը կազմակերպել որպես պաշտպանության բաղադրիչ և ԱԱԾ-ի Սահմանապահ զորքերը փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ որպես

Զինված ուժերի զորամիավորում,

2-րդ փուլ
10. ստեղծել Վարչապետին առընթեր քաղաքական-վերլուծական հետախուզություն՝ նրան վերապահելով անվտանգության մարմինների գործունեությունը ռազմավարական մակարդակում համադրելու լիազորություններ,

11. ստեղծել ԱԳՆ-ի հաշվեկշռում գործող արտաքին հետախուզություն,

12. ձևավորել ՊՆ-ի ենթակայությամբ գործող պաշտպանական հետախուզություն՝ նրան տրամադրելով առկա ռազմական հետախուզության գործառույթն ու կառուցվածքային-կադրային ռեսուրսը,

13. ձևավորել Ներքին անվտանգության և հակահետախուզության ծառայություն՝ որպես առանձին պետական մարմին,

14. բարեփոխել Ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-քրեական հետախուզությունը, նաև այն հաշվով, որ դրա հակակոռուպցիոն բաղադրիչը հետագայում պետք է փոխանցել ստեղծվելիք հակակոռուպցիոն համակարգին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը
Ամենադիտված