ԱՄՆ-ում նույն կայանի հրշեջների յոթ կանայք ծննդաբերել են միաժամանակ
ԱՄՆ
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի Սոլսբերի քաղաքում միևնույն կայանում աշխատող հրշեջների յոթ կանայք երեխա են ունեցել մոտավորապես նույն ժամանակ: Այդ մասին հաղորդել է WNBC լրատվական պորտալը:
Առաջին անգամ զանգվածային լրատվամիջոցները կանանց վրա ուշադրություն էին դարձրել մարտ ամսին, երբ նրանք բոլորը հղիության տարբեր ժամկետներում էին և միասին լուսանկարվել էին հրշեջ ամուսինների համազգեստներով:
Լուսանկարը լայնորեն տարածվել էր սոցիալական ցանցերում:
Սեպտեմբերին Բրիաննա Միթչելը, որն արել էր առաջին լուսանկարը, որոշել է այդ նույն կանանց պատկերել իրենց նորածին երեխաների հետ:
«Չեմ կարողանում հավատալ, որ արդեն վեց ամիս է անցել այն պահից, երբ արվեց ապագա մայրիկներով այն լուսանկարը: Ժամանակը թռչում է, և այժմ հրշեջ կայանում արված լուսանկարում երջանիկ և առողջ երեխաներն են ու նրանց ծնողները»,- նշել է ամերիկուհին Կանայք լրագրողներին հայտարարել են, որ չեն պատրաստվել միաժամանակ հղիանալ և չեն իմացել երեխա ունենալու միմյանց պլանների մասին: «Հնարավոր է, որ մեր ամուսիններն են դա պլանավորել»,- կատակել է նրանցից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)