Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Թաիլանդի հարավը ցնցել է հրկիզումների շարքը․ մի քանի ժամում հարձակվել են ավելի քան 50 օբյեկտի վրա Ձերբակալել են հայտնի տիկտոկերին. Մանրամասներ Ալիևը հայտարարություն է արել «Դու իմ ամենասիրուն նվերն ես». Քրիստինե Մարգարյանի որդին 40 օրական է (լուսանկարներ) Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա Լիոնել Մեսիին տուգանել են Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր 2027 թվականին Նորվեգիան Ուկրաինային մոտ 9,2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքում Զոհի կերպարը երբեք իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից Լարված իրավիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ գյուղում. ի՞նչ է կատարվում 

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրավունք

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում հայտնաբերված չարաշահումների գործով, ևս մեկ մեղադրյալի՝ Գործակալության պետի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում  են, որ Գործակալության պետի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, նրա վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 5 փոստային բաժանմունքների փոստատարների ու ավագ օպերատորների հետ, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու նպատակով, 2013 թվականի մայիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, առանց քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, թվով 692 քաղաքացիների հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում: Դրա հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել։

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Գործակալության աշխատակիցները, նշված հափշտակությունները կատարելիս, համագործակցել են «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ, այն է՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները կեղծ ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անունների դիմաց ստորագրել են և նպաստի գումարները ստանալով՝ փոխանցել գործակալության աշխատակիցներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործով երկու անձ՝ Գործակալության պետը և առաջին կարգի մասնագետը, որպես մեղադրյալ էին ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում՝ նկատի ունենալով, որ նրանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում` 2019թ. մայիսի 28-ին, Գործակալության պետը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:  Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, սակայն դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով, քննիչի որոշմամբ, կալանք է դրվել նրա անվամբ գրանցված անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև՝ բանկային հաշիվների վրա:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ Գործակալության պետի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, նրա վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք էր առաջադրվել 27 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 21-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության: 25 մեղադրյալների մասով նախաքննության ավարտի մասին հայտարարվել էր 2019թ. հունվար ամսին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:

Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող մյուս մեղադրյալին՝ Գործակալության առաջին կարգի մասնագետին, ապա վերջինիս գտնվելու վայրը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են։

Պետությանը պատճառված 550.617.500 ՀՀ դրամ վնասից այսօրվա դրությամբ վերականգնվել է 112․181․600 ՀՀ դրամը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Թաիլանդի հարավը ցնցել է հրկիզումների շարքը․ մի քանի ժամում հարձակվել են ավելի քան 50 օբյեկտի վրա Ձերբակալել են հայտնի տիկտոկերին. ՄանրամասներԱլիևը հայտարարություն է արել«Դու իմ ամենասիրուն նվերն ես». Քրիստինե Մարգարյանի որդին 40 օրական է (լուսանկարներ) Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա Լիոնել Մեսիին տուգանել են Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր 2027 թվականին Նորվեգիան Ուկրաինային մոտ 9,2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ժավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքում Զոհի կերպարը երբեք իմը չէ․ Մարտուն Գրիգորյանը՝ կալանավայրից Լարված իրավիճակ՝ Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ գյուղում. ի՞նչ է կատարվում ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ փոթորիկը շրջել է օդանավակայանի ինքնաթիռները. ԻտալիաԶինծառայող Էդգար Գևորգյանին սպանած անձը ձերբակալվել է. Ի՞նչ է հայտնի Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների ԵԱ մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի 2 մասնակից Ինգա Մանուչարյանը կշարունակի խաղալ Հունաստանում Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Ի՞նչ է կատարվելՏոկաևն ասել է, թե երբ հայտնի կդառնա Ղազախստանի նոր նախագահի անունըՈւկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը Զելենսկիին կոչ է արել պատասխանել նրա շրջապատում կոռուպցիայի մասին հարցերին Ի՞նչ է կատարվում «Զվարթնոցում»․ 3 չվերթ չեղարկվել է, ևս 12-ը՝ հետաձգվում Մահացել է Կայա Կալլասի հայրը Պուտինը հայտարարություն է արելՄեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը. Անդրանիկ Թևանյան Իրանում մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որին մեղադրել էին հունվարյան անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից բխող դիվերսիաների մեջ Բռնցքամարտիկին գտել են մահացած. ՄանրամասներԼավրով․ «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները փորձում են նախապես «լվանալ» իրենց պատասխանատվությունը» Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 23-ինՕգոստոսի 24-30 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Նևադայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Դանիացի ժամկետային զինծառայողներին առաջին անգամ ուղարկել են Գրենլանդիա՝ օպերատիվ ծառայության համար Նորվեգիայում ավիադիսպետչերների գործադուլը կաթվածահար է արել ավիահաղորդակցությունը. 147 չվերթ չեղարկվել է Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ. 24news Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ Պատերազմը կարող է ավարտվել մինչև 2027-ի ամառվա վերջ․ Զելենսկի Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և 3 ավտոմեքենա․ կան վիրավորներ ՊՆ-ն հաստատեց. Ո՞վ է մահացած զինծառայողըԾառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին ԱՄՆ-ի դատարանը չեղարկել է 75 երկրի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը Տոլբաչիկ հրաբխի մոտ արգելափակվել է 149 մարդԽոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի լոգիստիկ կենտրոնում Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից Փրկարար ծառայությունը զգուշացնում էԵրկար ժամանակ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում. ՄանրամասներՎանաձորում երկար ժամանակ գազ չի լինելու. Հասցեները հայտնի ենՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews
Ամենադիտված