ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) 

Արարատ Միրզոյանը և Արայիկ Հարությունյանը մասնակցել են ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին

Հասարակություն

Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին՝ ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստով, որին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս հարյուր տարվա ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլև, վստահաբար կարելի է պնդել, հասարակական, քաղաքական մտքի դարբնոց և կարեւորագույն կենտրոն: Հենց համալսարանականներն էլ, կարծում եմ,   եղել են այս տասնամյակների ընթացքում մեր հասարակության մտավորականության կորիզը»,-շնորհավորելով բոլոր ժամանակների համալսարանականներին՝ ասել է խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջույնի իր խոսքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ որպես համալսարանականի և նախարարի, իր համար պատիվ է ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին շնորհավորական ուղերձով հանդես գալը։ «Երևանի պետական համալսարանը առանձնահատուկ գիտական և կրթական հաստատություն է ոչ միայն իր 100-ամյա պատմության շնորհիվ, այլ նաև որպես Հայաստանի այսօրվա բարձրագույն կրթության բազմազան համակարգի նախահիմք։ 100-ամյա իր պատմության ընթացքում համալսարանն անցել է դժվարին ուղի՝ դիմագրավելով բազմաթիվ արտաքին մարտահրավերների և փորձությունների, սակայն, ի վերջո, մշտապես հաղթահարել է դրանք` շնորհիվ համալսարանական միջավայրին հատուկ ազատախոհության և հասարակության հանդեպ բարձր պատասխանատվության»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ համալսարանների համընդհանուր հռչակագրի՝ Մագնա Կարտայի համաձայն, որը 1988 թվականին 388 համալսարանների շարքում ստորագրել է նաև ԵՊՀ-ն, հիմնարար սկզբունք է «գիտահետազոտական աշխատանքներում և դասավանդման ընթացքում համալսարանական կյանքի ազատությունը, և կառավարություններն ու համալսարանները, յուրաքանչյուր իր իրավասության սահմաններում, պետք է ապահովեն հարգանքն այդ հիմնարար պահանջի հանդեպ։ Մերժելով անհանդուրժողականությունը՝  համալսարանը պետք է պատրաստ լինի բաց երկխոսության»։

«Խորհրդանշական եմ համարում, որ, ընդունելով Ակադեմիական ազատությունների մասին հռչակագիրը, համալսարանը վերահաստատում  է 30 տարի առաջ ստանձնած իր պարտավորությունը։ Կառավարությունն այսօր նախաձեռնել է մեր երկրի բարձրագույն կրթությունն արդիականացնելու կարևոր օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են՝ աջակցելու բուհերի մրցունակությունը և կրթության որակը բարձրացնելու, կրթությունն ու գիտական հետազոտությունն ինտեգրելու ջանքերին, և մայր բուհի 100-ամյա հոբելյանը լավ առիթ այդ ուղղությամբ ակադեմիական հանրության ներուժը մեկտեղելու և սերտ համագործակցությամբ այդ նպատակներին հասնելու համար»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Նիստի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական ազատության մասին նշյալ հռչակագիրը:

ԵՊՀ-ի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով «Անանիա Շիրակացի» մեդալով են պարգևատրվել ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանը, իսկ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Սաֆարյանն արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:

Խորհրդանշական հոբելյանի կապակցությամբ գիտության և կրթության բնագավառներում ունեցած վաստակի համար ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանին, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանին և ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Հարությունյանին ՀՀ նախագահի հրամանագրով  շնորհվել է ՀՀ  գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը
Ամենադիտված