Երևանում քաղաքացին կոտրել է խանութ-սրճարանի մուտքի ապակյա դուռը (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքը դիտավորությամբ վնաս պատճառած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 11-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի քաղաքի Պուշկինի փողոցում գործող խանութ-սրճարանի 21-ամյա մենեջերից այն մասին, որ նույն օրը, ժամը 03:00-ի սահմաններում անհայտ անձը դիտավորությամբ ոտքով հարվածել և կոտրել է վերոնշյալ հասցեում գործող խանութ-սրճարանի մուտքի ապակյա դուռը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ 21.05.19 թ.-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և նախաքննություն իրականացնելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն կատարած անձին:
Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, ՔԿ-ից խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)