Գյումրիում բացահայտվել է 11 ամյա աշակերտին վրաերթի ենթարկած վարորդը
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ, 50-ամյա Արթուր Մ.-ն:
Նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Գյումրիի բնակիչ, տեղի 25-րդ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, 11-ամյա Հ. Խ.-ին, այնուհետև երեխային թողնելով դեպքի վայրում՝ հեռացել էր:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու «Ավստրիական մանկական հիվանդանոց»:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Կումայրիի ոստիկանություն ներկայացած Արթուր. Մ.-ն, իր վարած BMW մակնիշի A 977 XH 777 համարանիշի ավտոմեքենայով, ով հայտնել է, որ չնկատելով երեխային՝ վրաերթի է ենթարկել:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն