Վայոց Ձորի մարզում 41-ամյա վարորդը Mercedes Sprinter-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետում
Արտակարգ Պատահար
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Համլետ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:40-ի սահմաններում Գորիսի բնակիչ, 41-ամյա Է. Հ.-ն իր վարած Mercedes Sprinter մակնիշի 22 OL 182 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել գետում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Է. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն