Աղջիկները անարգել են 19-ամյա տղային կոտրված iPhone-ի պատճառով
Այլ
Թաթարստանում երկու ընկերուհի անարգել են 19-ամյա պատանուն իրենցից մեկի iPhone-ը վնասելու պատճառով, հայտնում է ИА «Татар-информ»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բուգուլմա քաղաքում: 22-ամյա աղջիկը ծանոթին խնդրել է նորոգել փչացած սմարթֆոնը եւ նրան իր տուն է հրավիրել: Պատանին ինչ-որ պահի հեռացել է, իսկ երբ վերադարձել է, բնակարանում է եղել աղջկա 30-ամյա ընկերուհին, իսկ iPhone-ի էկրանը ճաքած է եղել:
Կանայք տղային են մեղադրել եւ պահանջել վնասը փոխհատուցել: Մերժվելով՝ նրան անարգել են սեքս խաղալիքի միջոցով, ընդ որում՝ այդ ամենը տեսանկարահանել են: Բռնարարները սպառնացել են, որ տեսանյութը կհրապարակեն համացանցում, եւ տուժածն իբր գնացել է փող բերելու, բայց իրականում ուղեւորվել է ոստիկանություն:
Քրեական գործ է հարուցվել սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հանցակազմով:
Աղջիկները կալանավորվել են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն