Ռուստամ Բադասյանն անդրադարձել է իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրերին
Քաղաքական
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքեց իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրը:
Բադասյանն այս մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրուցում` անդրադառնալով մամուլում տարածված լուրին: «ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրը նույնքան եմ հնարավոր համարում, որքան, որ ինձ կնշանակեն ՀՀ ֆինանսների նախարար»,- նշեց Բադասյանը:
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է հրաժարականի մասին: Նույն օրը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն