Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում 

«WCIT 2019»-ին հայկական տեխնոհամայնքը մրցանակներ կհանձնի

Գիտություն և Մշակույթ

«Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցը» (BANA) սկսել է ֆոնդհայթայթում, որն ամբողջությամբ ուղղվելու է լավագույն ստարտափների մրցույթի հաղթողներին՝ հայկական տեխնոլոգիական համայնքի կողմից շնորհվող մրցանակային ֆոնդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «WCIT 2019»-ի ընթացքում Հայաստանի տեխնոհամայնքի նախաձեռնության մաս կարող են դառնալ տեղական բոլոր ՏՏ ընկերությունները։

«WCIT 2019»-ի շրջանակում ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում անցկացվող «WCIT 2019»-ի ընթացում տեղի են ունենալու կայծակնային ռաունդներ՝ որոնց արդյունքում հաղթող ստարտափների համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել է «Armenian Tech Community Prize» մրցանակը։

Մրցանակային ֆոնդը 105.000 ԱՄՆ դոլար է։ Մրցափուլն ամբողջ աշխարհից ձեռներեցներին ու նորարարներին եզակի հնարավորություն է տալիս իրենց բիզնես լուծումները ներկայացնելու տեխնոաշխարհի առաջնորդներին և մրցանակից բացի նաև ներդրումների հնարավորություն ստանալ։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից․ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, հանրաճանաչ բանախոսներ, քաղաքականություն սահմանողներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։

«Armenian Tech Community» մեդիա մեծ վահանակի վրա կներկայացվեն համայնքի բոլոր անդամների լոգոտիպերը։ Այս նախաձեռնության շնորհիվ հայկական տեխնոհամայնքը կներկայանա միասնական դեմքով ու կայացած էկոհամակարգով։ «WCIT 2019»-ը Հայաստանի համար առանձնահատուկ հնարավորություն է աշխարհին ցուցադրելու գիտական ու տեխնոգիական ոլորտներում հայկական տաղանդն ու հեռանկարները, աշխարհին ներկայանալու որպես նորարար ազգ։

Կայծակնային ռաունդներին մասնակցելու համար արդեն դիմել է շուրջ 90 թիմ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և այլն։ Կընտրվեն լավագույն 15-ը, իսկ հաղթողները կհայտարարվեն Երեւանում` «WCIT 2019»-ի փակման արարողությանը։ Մրցանակները կհանձնեն հայկական տեխնոհամայնքի հայտնի ներկայացուցիչները։

Մրցափուլերը կանցկացվեն միջոցառման երեք օրերին` հոկտեմբերի 7-9-ը։ Ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն համաժողովի պատվավոր հյուրերն ու բանախոսները։ Ամեն օր մրցույթին կմասնակցի 5 ստարտափ, որոնցից հաղթող կճանաչվեն 2-ը։ Առաջին տեղի հաղթողը կստանա 25.000, 2-րդ տեղինը` 10.000 ԱՄՆ դոլար մրցանակ։

«WCIT 2019»-ը Հայաստանի և ՏՏ աշխարհի համար կարեւորագույն միջոցառում է։ Համաժողովի հաջողությունը կարտացոլվի բոլորիս վրա, ուստի «WCIT 2019»-ի եւ «BANA»-ի թիմերը վստահ են, որ ոլորտի ներկայացուցիչները, գիտակցելով նախաձեռնության կարեւորությունը եւ հնարավոր ազդեցությունը հայաստանյան նորարարական էկոհամակարգի վրա, իրենց դրամական ներդրումը կունենան միջազգային մրցափուլն իրականություն դարձնելու համար։ Ժամանակն է ցույց տալ, որ Հայաստանն ունի միասնական եւ ուժեղ տեխնոլոգիական հանրություն` ընդունակ աջակցելու համաշխարհային մակարդակի նորարարներին»,- նշել է «Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի» տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։

Կայծակնային ռաունդների արդյունքում շնորհվող «Armenian Tech Community Prize»-ի համար արդեն նվիրատվություններ են արել «DataArt», «SmartClick AI», «Rafa Solutions», «AICA», «Heltun», «Seven Smarts», «WiMedia», «EasyDmarc», «The Crowdfunding Formula», «Himnark» ընկերություններն ու անհատներ։

«Հատկապես ոգևորիչ է փոքր ընկերությունների մասնակցությունը, որոնք այս մրցանակաբաշխության մեջ իրենց ներդրումն ունենալով հաստատում են հայկական ՏՏ համայնքի լիիրավ անդամ լինելը։ Տեխնոհանրույթի այս միասնական մրցանակը կարող է դառնալ հայկական ՏՏ համայնքի դեմքն՝ աշխարհով մեկ»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի անդամ, կայծակնային ռաունդների ծրագրի ղեկավար Էմմա Առաքելյանը։

Պատմական իրադարձության մասը կազմելու համար հայաստանյան տեխնn համայնքի ներկայացուցիչները կարող են կապ հաստատել «BANA»-ի թիմի հետ ([email protected])` «Armenian Tech Community» մեդիա-վահանակին իրենց լոգոտիպի տեղադրման, տոմսերի պրոմոկոդ ստանալու կամ այլ հարցերի համար։

Ֆինանսական ներդրումներ կարելի է անել անվանակարգի համար հատուկ բացված բանկային հաշվին` «Ինեկոբանկ» - 2052222084281006 (UATE)։ Համայնքի բոլոր անդամները «Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցից» պարբերաբար տեղեկություններ կստանան։  

***

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Ամենադիտված