ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) 

«Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակով 54 հայաստանցի երիտասարդներ սովորում են աշխարհի առաջատար բուհերում

Հասարակություն

Հիսունչորս հայաստանցի երիտասարդներ այս տարի ստացել են «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակ և սովորում են ութ երկրի առաջատար բուհերում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանը:

«Այս տարի ունեցել ենք 90 դիմում, նրանցից ընտրվել են 54-ը: Նրանց կրթաթոշակի համար բյուջեն կազմել է 840 հազար ԱՄՆ դոլար: Նախորդ տարի 27 կրթաթոշակառու էր ընտրվել, որոնց համար բյուջեն կազմել էր մոտ 571 հազար դոլար: 54 երիտասարդներ սովորելու են 8 երկրների` Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Սինգապուրի, Ֆրանսիայի և Ավստրիայի առաջատար բուհերում»,- ասաց Ներսեսյանը:

Ծրագրի համապատասխանության չափորոշիչներն են լինել ՀՀ քաղաքացի, դիմելու պահին լինել 17-40 տարեկան և դիմած լինել աշխարհի առաջատար բուհեր, այնտեղից ունենալ հրավեր: Անհրաժեշտ է ընդունված լինել աշխարհի 20 լավագույն համալսարաններից մեկը: Հիմնադրամում առաջնահերթություն են տալիս մագիստրատուրայի համար դիմողներին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձանց Հայաստան վերադառնալն ավելի շուտ կարող է լինել:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի համոզմամբ` բացի այդ, մագիստրատուրայում 1 կամ 2 տարվա ընթացքում անձինք այնքան չեն ինտեգրվում արտերկրում, որ չցանկանան հետ վերադառնալ:

Ներսեսյանի խոսքով` կառավարությունից, տարբեր մասնագետներից կարծիքներ են լսել և կազմել են առաջնահերթ մասնագիտությունների ցանկ, որոնց գծով մասնագետներն անհրաժեշտ են Հայաստանին: Սակայն ցանկում ընդգրկված մասնագիտությունները չեն բացառում մյուս մասնագիտություններով կրթաթոշակառու դառնալու հնարավորությունը: Առաջնահերթ 37 մասնագիտությունների ցանկում են լրագրությունը, գյուղատնտեսությունը և անտառաբուծությունը, անասնաբուծությունը,  բժշկությունը և առողջապահության կառավարումը, մարքետինգը և գովազդը:

Այս տարի ամենաշատը դիմել են բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, իրավագիտության, համակարգչային գիտությունների վերաբերող մասնագիտություններով:

«Ծրագրին դիմելու համար անձը պետք է ոչ պայմանական հրավեր ստանա համալսարանից, երկրորդ փուլը հայտի գնահատումն է: Դիմողները պետք  է ներկայացնեն նաև մի ծրագրի նախագիծ, որը կցանկանան Հայաստան վերադառնալուց հետո իրագործել, երրորդ փուլն ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցն է»,-ասաց Ներսեսյանը:

Կրթաթոշակի չափը հաշվարկելիս հիմնադրամը հաշվի է առնում ուսման վարձը, կեցության ծախսերը, առողջապահական ապահովագրությունը և ուսումնական նյութերը: Հիմնադրամը շնորհում է ծախսերի մինչև 50 տոկոսը: Դեռևս տրված ամենաբարձր կրթաթոշակը եղել է 20 հազար ԱՄՆ դոլար:

Կրթաթոշակառուի պարտականություններից գլխավորն է ուսումն ավարտելուց հետո վերադարառնալ Հայաստան և առնվազն 3 տարի ապրել ու աշխատել Հայաստանում և Արցախում: Պայմանը կատարելու` Հայաստան վերադառնալու համար կարող է տրվել 1 տարի ժամանակ: Հայաստան չվերադառնալու դեպքում անձը պետք է ետ վերադարձնի գումարը: Սակայն Ներսեսյանի համոզմամբ` գրեթե բոլոր դիմորդների նպատակն եղել է սովորել և վերադառնալ Հայաստան:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը
Ամենադիտված