«Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ «Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ» Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ» ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինի. հասցեներ Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) 

Մենք Փաշինյանի թիկունքին ենք. Ժիրայր Սեֆիլյան

Քաղաքական

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը խոսել է Հայաստանի ներքաղաքական խնդիրների, Հայաստանի արտաքին հարաբերությունների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության՝ Փաշինյանի կառավարության դեմ ուղղված քաղաքականության մասին:

Նրա կարծիքով՝ Հայաստանը ներքաղաքական իմաստով գտնվում է պարադոքսալ վիճակում, քանի որ մինչ այսօր բանտում են գտնվում մարդիկ, ովքեր ապստամբել էին հանցավոր ռեժիմի դեմ:

«Անցել է արդեն մեկ ու կես տարի, բայց Սմբատն ու Արմենը շարունակում են մնալ բանտում, այս երևույթն արդեն իսկ իրավիճակի գնահատական է: Իշխանությունները մեկ շատ կարևոր ակտ չիրականացրին, խոսքը վերաբերում է նախորդ իշխանությունների, ավելի ճիշտ՝ ռեժիմին իրավաքաղաքական գնահատական չտալուց: Այսօրվա բոլոր կնճռոտ հարցերը այդ գնահատականը չտալու արդյունքն են»:

Սեֆիլյանը պնդում է, որ  և՛ քաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր ուղիղ կապ ունեն այդ չտրված գնահատականի հետ:

«Այն օրից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց պետության ղեկին, Ռուսաստանի կողմից սկսվեց մի գործընթաց, որի նպատակն էր օր առաջ ձախողել Նիկոլ Փաշինյանի  կառավարությունը: Այդ գործընթացը մինչև այսօր շարունակվում է:  Գազի գինը թանկացավ, ես ունեմ տեղեկություններ, որ առաջիկայում ավելի է թանականալու, այն դեպքում, որ այս մեկուկես տարվա ընթացքում, եթե մեննք ճիշտ վարվեինք, երկու անգամով պիտի գազի գինը իջներ: Միայն գազը չէ. Էլեկտրականության համար մենք երկու անգամ ավել ենք վճարում: Մի քանի օր առաջ ականատես եղանք Լարսի փակմանը, ամեն մի ֆուռն անցնելու համար օրերով այնտեղ է մնում, և ոչ մեկի համար զարմանալի չէ, որ այս ամենը հատուկ է արվում: Գործող իշխանությունը, սակայն, մի «Սանիթեքի» հախից չի կարողանում գալ, որի պատճառով մեկուկես տարի է՝ տուժում է երևանցին:

Այս խնդիրները անվերջ կարող եմ թվարկել, հասնել մինչև Ամուլսար: Տուժում է քաղաքացին, ընկնում է իշխանության վարկանիշը, իսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմանը անհամբեր սպասում են Կրեմլում: Նրանք նպատակ ունեն գործող իշխանություններին հեռացնել:  Վերջերս միայն մենք ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի կողմից այս ճնշումներին դիմադրելու փորձերին: Դա դրսևորվեց մի քանի ձևերով, որոնցից մեկը ԱԱԾ պետի և Ոստիկանության պետի հեռացումն էր աշխատանքից: Սա ողջունելի քայլ է, սակայն բավարար չէ: Մենք երեկ այս թեմայով արմատական փոփոխությունների առաջարկ ենք ներկայացրել և համոզված ենք, որ մինչև այդ փոփոխությունը տեղի չունենա, մեր երկրում ռազմավարական որևէ զարգացման պետք չէ սպասել»:

Սեֆիլյանը երկրի ներկա վիճակը պայմանավորում է նախորդ իշխանություններից՝ Նիկոլ Փաշինյանին ժառանգված շատ ծանր բեռով, սակայն հավաստում է, որ վարչապետը մենակ չէ, «Սասնա Ծռերն» այս իշխանությունների կողքին կանգնած են:

«Նախորդ իշխանությունները երազում են ռևանշի մասին, մենք այս իշխանության թիկունքին ենք, և թույլ չենք տալու նախկիններին հաջողության հասնել»:

Նախկին քաղաքական ուժերի ռևանշին «Սասնա Ծռերն» այս անգամ զենքի ուժով չի դիմադրի:

«Մեր քաղաքական թիմի համար զենքի ուժով հարց լուծելու էջը փակված է: Քանի դեռ Փաշինյանի վարկանիշը վերջնական անկում չի ապրել, ո՛չ նախկին իշխանությունները, ո՛չ Կրեմլը ոչինչ անել չեն կարող: Ամեն իշխանություն էլ կառավարման առաջին օրերից հետո ունենում է վարկանիշի անկում, կարևորը՝ դա սրընթաց չլինի: Վերջին փորձը Փաշինյանի վարկանիշը ժողովրդի մոտ գցելու Ամուլսարի հարցում էր, նրանք կարծում էին, թե Փաշինայնը ոստիկանական ուժի կիրառմամբ կցրի ժողովրդին և կշահագործի հանքը, սակայն վարչապետը գիտակցեց վտանգն ու չգնաց այդ քայլին: Հույս ունենք, որ գործընթացն այսպես էլ կշարունակվի, և նախկին ռեժիմի թեժ աշնան կանխատեսումները կմնան երազանք նրանց համար»:

Երկրի կայուն ներքաղաքական վիճակն ապահովելու համար միակ ճանապարհը ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունը կլինի, ասում է Սեֆիլյանը:

«Մենք անցած տարի  հանդուրժեցինք իշխանության այն որոշումը, որով նախկին հանցագործները հերիք չէ չպատժվեցին, այլ նաև հնարավորություն ունեցան ազգային ժողովում հայտնվելու: Մինչև հաջորդ ընտրություններ՝ այս խնդրին լիարժեք լուծում պիտի տրվի: ԱԺ-ում պիտի լինեն գաղափարական ու առողջ ուժեր»:

Ոստիկանապետի՝ օրեր առաջ գրանցված մահվան դեպքի մասին խոսելիս Սեֆիլյանը պնդեց, որ դրա մեծագույն պատճառը մարտի 1-ի գործով դատավարական, քննչական գործընթացների շատ դանդաղ իրականացումն է:

«Այս տեմպը վտանգավոր է, ու արյան հոտ է գալիս: Մի քանի օր առաջ մենք ականատես եղանք դրան: Ոստիկանապետի մահը սպանություն էր, թե ինքնասպանություն, կարևոր չէ, կարևոր է, թե ում էր դա ձեռնտու: Իսկ ձեռնտու էր միանշանակ հանցագործ ռեժիմին»,- եզրափակեց Սեֆիլյանը:

 

 Աիդա Կիրակոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլՕրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներՍուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)
Ամենադիտված