«Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ «Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ» Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ» ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինի. հասցեներ Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) 

Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը Թբիլիսիում նշանավորվեց հոբելյանական միջոցառմամբ

Վրաստան

Հայ դասական երաժշտության հիմնադիր, հոգևոր և ժողովրդական երգի ռահվիրա Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը Թբիլիսիում նշանավորվեց Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կայացած հոբելյանական միջոցառմամբ:

Ինչպես հայտնեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմից, Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի փառապանծ հոբելյանների համայնքային հանձնաժողովի ծրագրային միջոցառումն իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և անհատ բարերարներ Սերգեյ Սիմոնյանի ու Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի հովանավորությամբ:

Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի հոգեշնորհ վարդապետները, հոգևոր դասը, հայ և վրացի պաշտոնյաներ՝ ի դեմս Վրաստանում Կրոնի պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի, Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանի Անդրեաս նախավկայի անվան համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սերգո Վարդոսանիձեի, երաժիշտների ու Կոմիտասյան երգարվեստի երկրպագուների:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, պաշտոնական այցով Թբիլիսիում հյուրընկալվող հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայկական կողմի անդամները՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գլխավորությամբ, ՀՀ Սփյուռքի հետ կապի հանձնախմբի աշխատակից Տարոն Շագոյանը, դիվանագետներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից և Վրաստանի տարբեր քաղաքներից:

Օրհնության և ողջույնի խոսքով հանդես եկան Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի ու Գումբուրդոյի միտրոպոլիտ գերաշնորհ Նիկոլոզ Փաչուաշվիլին:

Կոմիտասի անզուգական կատարմամբ «Անտունի» երգից հետո, դահլիճում տարածվեցին Կոմիտասյան մեղեդիները Կոնստանտինե Վարդելիի անվան լարային քառյակի կատարմամբ (ղեկավար՝ պրոֆեսոր Էռնստ Առաքելով): Հնչեցին շարականներ ու տաղեր, Կոմիտասի աղոթակիր ստեղծագործությունները՝ կլարնետիստ Դիմիտրի Բոքոլիշվիի, Վիրահայոց թեմի Մակար Եկմալյան երգչախմբի (խմբավար՝ Սվետլանա Տատոևա, դաշնակահար Կարեն Միրզոյան) կատարմամբ: Հընթացս երեկոյի ցուցադրվեցին պատառիկներ Կոմիտասի կյանքին և գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմից: Համերգավարներ Եվգենյա Մարկոսյանի և Սուրեն Աբրամյանի ընթերցմամբ հնչեցին աշխարհահռչակ այրերի գնահատականները Կոմիտաս վարդապետի հանճարին:

Համերգն ավարտվեց համայն հայության կարոտի խորհրդանիշ «Կռունկ» երգով, որ կատարեց Մարինա Շահդինարովան (սոպրանո) կլարնետի նվագակցությամբ:

Ծրագրի գեղարվեստական ղեկավարն էր Հովհաննես Համբարձումյանը:

Կոմիտասյան չքնաղ երգն ու երաժշտությունը հանդիսատեսով լեցուն դահլիճում ստեղծեցին հիրավի անկրկնելի տպավորություն, որը իրավամբ հարիր է 150-ամյա Կոմիտաս վարդապետ մեծությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլՕրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներՍուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)
Ամենադիտված