Կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրը
Այլ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 
Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալգեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականին, Բաքվում: Սովորել է Երևանիգեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստիակադեմիայում: 1984 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1991 թվականինիր ստեղծագործական ժառանգությունը՝ ավելի քան երկու հազար աշխատանք (կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկականգործեր), Վան Խաչատուրը նվիրաբերել է Հայաստանին։ Հեղինակն է Մատենադարանիխճանկարի և որմնանկարների:
Ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում Վան Խաչատուրն իր առջև դրել է բազմաթիվ գեղարվեստական խնդիրներ, այդ թվում՝ հայկական ժամանակակիցգեղանկարչության և ճարտարապետության սինթեզի նորովի լուծման խնդիրը:
2011 թվականին Վան Խաչատուրն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայություններիհամար» 2-րդ աստիճանի մեդալի:
«Վան Խաչատուրի պայծառ հիշատակը երկար կմնա արվեստասեր հասարակության, հարազատների և գործընկերների սրտերում»,- ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն